Թուրքիայում շարունակվում են հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նկարների եւ արձանների դեմ հարձակումները: Այս անգամ նման դեպք է գրանցվել Իզմիրում:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իզմիրի փողոցներից մեկում Թուրքիայի Հաղթանակի օրվան նվիրված Թուրքիայի դրոշի ֆոնին Աթաթուրքի լուսանկարով պաստառը ենթարկվել է հարձակման անհայտ անձանց կողմից: Պաստառը վնասել են եւ կտրել հանել Աթաթուրքի դեմքը պատկերող հատվածը:
Ոստիկանությունը աշխատանքներ է տանում հեղինակներին գտնելու համար: