News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

Րոպեներ առաջ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի ներկայացուցիչ, գնահատող Կարիմ Վալերիոն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանին է հանձնել սերտիֆկիկատը, որը փաստում է, թե «Տաթեւի թեւեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է: Այդ մասին Տաթեւից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը (ֆոտոռեպորտաժ):

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանն իր հերթին նշել է. «Այսօր Գինեսի ռեկորդների կազմակերպության կողմից ստացանք ամենաերկար ճոպանուղու սերտիֆիկատը: Սրա կարեւորությունը, իհարկե, Հայաստանի ճանաչելիության առումով կարեւոր է, որովհետեւ, ի վերջո, զբոսաշրջության համար ենք կառուցել, ոչ միայն տրանսպորտային նպատակներով, հետեւաբար մի անգամ եւս առիթ կունենանք Գինեսի ռեկորդների կազմակերպության միջոցով լրատվամիջոցներով հասանելի դարձնել ճոպանուղու պատմությունը, եւ զբոսաշրջիկների քանակը ավելացնել»: Բեկոր Փափազյանը նշել է, թե Տաթեւի ճոպանուղու նախագիծը մաս է կազմում մի ծրագրի, որի երկրորդ փուլով նախատեսված է մինչեւ 2016թ. վերակառուցել Տաթեւի վանական համալիրը, Գորիսի օդանավակայանը, զարգացնել զբոսաշրջության համար անհրաժեշտ ենթակառուցվածքները:

Ի դեպ, այժմ Տաթեւում եղանակը շատ վատ է, մառախուղ է, ու ճոպանուղին մեկ անգամ մի պահ կանգ առավ, իսկ ուղեւորությունը նախատեսված 11 րոպեի փոխարեն տեւել է 18 րոպե, սակայն ճոպանուղու պատասխանատուների խոսքով, անհանգստանալու որեւէ պատճառ չկա:

Նշենք, որ օրերս բացված ճոպանուղու երկարությունը կազմում է 5,7 կմ:

Տեսանյութը՝ Նվարդ Հովհաննիսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ