News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևանի երկու բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 27–ամյա բնակիչն իր 29–ամյա ընկերոջ հետ ԻԻՀ–ում բնակվող, ինքնությունը չպարզված անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ ՀՀ ապօրինի տեղափոխելու և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակների թմրամիջոցներ ձեռք բերելու շուրջ։ 2024 թվականի հունվարի 10-ին, 27–ամյա երիտասարդի կողմից վարած «CHRYSLER PT CRUISER» մակնիշի ավտոմեքենայով նրանք Երևան քաղաքից ուղևորվել են Մեղրի քաղաք: Հաջորդ օրը՝ հունվարի 11-ին, Իրանի՝ ինքնությունը չպարզված քաղաքացու կողմից մատնանշված՝ ԻԻՀ և ՀՀ պետական սահմանին հարակից ճանապարհահատվածում,  վերջինս պետական սահմանի վրայով, պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված վիճակում, նրանց է փոխանցել 4598,58 գրամ «Մեթամֆետամին», 489,12 գրամ «Ափիոն», 198,01 գրամ, «Հերոին» և 5401,92 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։ Երիտասարդները, դրանք, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք են բերել, տեղավորել ավտոմեքենայի սրահում, ապօրինի պահել և տեղափոխել, որը նույն օրը, ավտոմեքենայի խուզարկությամբ, հայտնաբերվել է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27–ամյա երիտասարդին և նրա ընկերոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Հիշյալ երիտասարդների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

ԻԻՀ–ում բնակվող, ինքնությունը չպարզված անձի կողմից մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ ՀՀ ապօրինի տեղափոխելու և նշված մեղադրյալներին իրացնելու մասով նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոնղոլիայում ոչնչացվել է ավելի քան 7 միլիոն սատկած գյուղատնտեսական կենդանիների գրեթե 95%-ը
Դրա տեղեկություններով՝ խոշոր կենդանիների մոտ ավելի քիչ կորուստներ կան...
Գերմանական ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը
Խոսքը Գերմանիայում կոկաինի ամենամեծ խմբաքանակի մասին է...
Ոստիկանությունում 3 կանայք հարձակվել են օպերլիազորի վրա, հարվածել, հայհոյել․ մեկի մոտ դանակ է հայտնաբերվել
Մայիսի 21-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության...
ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից…
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է. ՔԿ
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական...
ԱՄԷ նախագահը Կուրբան Բայրամին ընդառաջ ներում է շնորհել 1138 բանտարկյալի
Գործակալությունը նշում է նաեւ, որ Մուհամեդ բեն Զայեդը խոստացել է մարել պետությունից ներում ստացածների ֆինանսական պարտավորությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ