News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին և ԱՄՆ Խաղաղության կորպուսի Վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Կարոլ Սպանին:

Ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը բարձր է գնահատել շուրջ երեք տասնամյակ ԱՄՆ Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում:

«Վստահ եմ, որ այս այցելությունը նույնպես իր դրական արդյունքները կունենա և կնպաստի Խաղաղության կորպուսի նախաձեռնությունների և ծրագրերի ընդլայնմանը տարբեր բնագավառներում: Իհարկե, գնահատելի է նաև Կորպուսի իրականացրած գործունեությունը Հայաստանի տարբեր մարզերում և մասնավորապես կրթության բնագավառում, որը Հայաստանի կառավարության համար առաջնահերթ ոլորտ է, կարծում եմ դուք լավատեղյակ եք այն խնդիրներին և մարտահրավերներին, որոնք մենք ունենք կրթության ասպարեզում և այս առումով էլ ձեր աջակցությունն ու համատեղ իրականացվող ծրագրերը շատ կարևոր են»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հյուրերը նշել են, որ ուրախ են Հայաստանում ներկայացված լինելու և երկրի զարգացմանն աջակցելու հնարավորության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երիտասարդների կրթության, առաջնորդության դասընթացների, կամավորության և այլ ոլորտների վերաբերյալ հարցեր: Առանձնահատուկ կարևորվել են Կորպուսի կողմից իրականացվող ծրագրերը Հայաստանի տարբեր մարզերում և երիտասարդության շրջանում:

Անդրադարձ է կատարվել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նաև ԱՄՆ կառավարության և իշխանությունների աջակցությունը բարեփոխումների կյանքի կոչման գործընթացին:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորությունների սահմաններում օժանդակել Խաղաղության կորպուսի գործունեությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ պատրաստակամ է ամրապնդելու համագործակցությունը ՀՀ հետ. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյանին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային....
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր...
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմային
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև...
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
Հայաստանի հետ հարաբերություններում մենք ձգտում ենք նոր տնտեսական…
Բայդենի վարչակազմը ձգտում է ամրապնդել կապերը Հայաստանի հետ․ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ
Այստեղ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերմայի ներկայությունը…
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի խաղաղ ու ժողովրդավար ապագային․ Ռիչարդ Վերմա
Անցած տարի մենք 67 տոկոսով ավելի շատ ոչ ներգաղթային վիզա ենք թողարկել Հայաստանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ