News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Ես միշտ ասել են, որ մենք կսխալվենք այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի հարցը սկսենք դիտարկել առանձին ընդհանուր Հայկական հարցից։ Այս մասին Լեռնային Ղարաբաղի քաղաքական եւ հասարակական շրջանակների հետ հանդիպման ժամանակ մայիսի 21-ին ասել է «Հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։

Նրա կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պակաս կարեւոր չէ, քան Հայոց ցեղասպանության հարցը, քանի որ այդ խնդիրները առաջ են եկել հենց Ցեղասպանության հետեւանքով։ Եվ դրա համար Լեռնային Ղարաբաղի հարցը չպետք է առանձին լինի։ «Ղարաբաղի եւ Տավուշի հայերը ոչնչով չեն տարբերվում իրարից, եւ նրանք ոչնչով չեն տարբերվում, ասենք, Արգենտինայում ապրող հայերից»,- հավաստիացրել է նա։

Արքեպիսկոպոսը կոչ է արել ուշադրությունը սեւեռել ոչ թե առանձին Լեռնային Ղարաբաղի հարցի, այլ ընդհանուր առմամբ Հայկական հարցի վրա։ «Ոչ մի տարբերություն չպետք է լինի»,- ընդգծել է նա։ Գալստանյանը նշել է հայերի վերադարձի կարեւորությունը Լեռնային Ղարաբաղ, այդ թվում միջազգային հանրության համար՝ կրկնելով, որ շարժումն սկսվել է սահմանազատման եւ սահմանագծման անօրինական գործընթացի պատճառով, եւ այդ խնդիրը ոչ թե հատվածային նշանակություն ունի, այլ վերաբերում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ճակատագրին։

Սրբազանը պարզաբանել է, որ ներկա գործընթացն ունի երկու հարթություն. իրավական գործընթաց եւ հաշտեցում ներսում։ «Առաջին հարթությունը հանգում է իրավական գործընթացին, որը հակասում է իրավունքի ներքին եւ միջազգային նորմերին։ Կա խաղաղության կեղծ օրակարգ, որն իբր հակադրվում է պատերազմին։ Սակայն մեր նպատակը իրական խաղաղության հասնելն է, իսկ պատերազմի նախաձեռնողներն ու հեղինակները ներկա իշխանություններն են իրենց ղեկավարի հետ միասին»,- ընդգծել է նա։

Գալստանյանը փաստել է, որ սահմանազատումը ընթանում է հարկադրման եւ միակողմանի զիջումների պայմաններում։ «Մեր թշնամին ասում է, որ միայն մի խոսքով ստացել է չորս գյուղ, եւ նման գործընթացը պետք է շարունակվի, բայց դրան ոչ ոք այդպես էլ չի պատասխանել։ Դա ցույց է տալիս իրավիճակի փխրունությունը, որի մեջ մենք գտնվում ենք, ինչի հետեւանքով ստիպված ենք գնալ տարածքի զիջման պատերազմի սպառնալիքի տակ։ Նման զիջումների հետեւանքները, թվում է, ոչ մեկին չեն հետաքրքրում։ Ընդ որում՝ վաղը փխրուն իրավիճակը կարող է փոխվել, իսկ դրա համար պետք է աշխատել»,- ասել է սրբազանը։

Օրակարգի երկրորդ կարեւոր հարցը նա անվանել է հաշտեցումը երկրի ներսում, որպեսզի բացառվեն բաժանարար գծերը «ղարաբաղահայ եւ Հայաստանի հայ», «սեւ եւ սպիտակ» սկզբունքով եւ առհասարակ թշնամանքը հասարակության ներսում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանական ցուցմունք տվել, ըստ որի՝ Արցախի հանձնումն ինքն է հրահրել. պատգամավոր
Խորհրդարանականի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ խաբել է ժողովրդին...
Այո՛, մարդը Արցախում հյուրանոց է կորցրել, բայց հիմա բյուջեով հյուրանոց կառուցենք ու տանք իրե՞ն. անհնար է. Պապոյան
ՀՀ կառավարությունը հսկայածավալ՝ տասնյակ միլիարդավոր դրամների աջակցության ծրագրեր է իրականացրել արցախահայերի համար…
ԼՂ-ից բռնի տեղահանված որ ընտանիքները կընդգրկվեն բնակապահովման ծրագրի առաջին փուլում. ծրագրի իրականացման կարգը
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում...
Արցախցիները իրենց ավտոմեքենաների պետական գրանցման ժամանակ կարող են չներկայացնել գույքահարկի վճարման տեղեկանք
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում ընդունեց «Լեռնային Ղարաբաղից...
Թույլ չենք տալու, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար. Փաշինյան
Հույս ունեմ՝ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան չի հասցնի նրան, որ մենք մեր ուղերձները արդեն կոնկրետ հասցեներով առաքենք...
Արցախցի ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրով դիմումները կընդունվեն վաղվանից՝ բացառապես առցանց եղանակով
Դրանք կմշակվեն, այնուհետեւ կգերենացվի հյավաստագիրը: Հավաստագիրը եւս լինելու է էլեկտրոնային եղանակով, դրանք կուղարկվի իրենց էլեկտրոնային...
Ամենաշատ