News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կրկնվում է Հայաստանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 21-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Հողի վրա մեք տեսնում ենք, թե ով է հանձնում Հայաստանի տարածքները։ Նույնը արեցին Լեռնային Ղարաբաղում։ Թշնամական զորքերի առկայությունը կհանգեցնի այն բանին, որ մարդիկ չեն կարողանա ապրել այդ գյուղերում»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ քիչ են Լեռնային Ղարաբաղի այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցել բողոքի ակցիաներին՝ վախենալով կորցնել Հայաստանի կառավարության աջակցությունը։

Հակոբյանը նշել է, որ մարդը, ով կորցրել է իր մերձավորներին եւ հայրենիքը, չի կարող առաջնահերթ ղեկավարվել նյութական արժեքներով։

«Սա գոյության պայքար է, Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հույս։ Անկախ այս կամ այն իշխանությունից՝ մեր պահանջները չեն փոխվի. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանություն միջազգային ատյաններում»,- ընդգծել է պատգամավորը։

Հակոբյանն ավելացրել է, որ «Հանուն Հայրենիքի» շարժումը այդ հույսը վերածել է վստահության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
Ադրբեջանում «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները
Ավելի վաղ հայտարարվել էր նաև Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը նորոգելու մասին…
Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ
Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները…
«Սովորական ապակառուցողական հռետորաբանություն». ՔՊ պատգամավորը մեկնաբանել է Ալիևի վերջին հայտարարությունները
Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ընթացքում նման պահանջներ չեն առաջադրվել...
Ադրբեջանի ՊՆ-ն իր ապատեղեկատվությամբ հնարավոր ագրեսիայի հիմքեր չի ստեղծում. պատգամավոր
Այս կարծիքը նա ձևավորել է «խաղաղությանն ուղղված շարունակական գործընթացների» շնորհիվ...
Ադրբեջանցի պատգամավորը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ
Պատգամավորը նաև նշել է, որ «Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա, որ այստեղ ֆոբիաներ չպետք է լինեն»...
Ամենաշատ