News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

2024 թվականի մայիսի 16-ին, Երևանում կայացած ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի շրջանակներում Արդշինբանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի («ՎԶԵԲ») ու Եվրոպական միության («ԵՄ») հետ համագործակցությամբ կնքեց երկրորդ տրանշը ստանալու պայմանագիրը, որով հնարավորություն կունենա վարկ տրամադրել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: Այս վարկավորումն իրականացվում է «Արևելյան գործընկերությունում (EaP SMEC) ՄՓՄՁ մրցունակության ծրագրի» շրջանակներում: 

Ըսկ կնքված պայմանագրի՝ Արդշինբանկի վարկավորումն աջակցելու է ՄՓՄՁ-ների կողմից կատարվող ներդրումներին կայուն տեխնոլոգիաների, ինչպես նաև առողջության և անվտանգության ուղղությամբ: Ակնկալվում է, որ բոլոր ֆինանսավորվող ենթավարկերը կհամապատասխանեն ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության անցումային («GET») մոտեցմանը: Բացի երկարաժամկետ ֆինանսավորումից, ենթավարկառուները կստանան նաև դրամաշնորհներ՝ իրենց ներդրումային ծրագրերի հաջող ավարտից հետո:

«Հայաստանի ամենամեծ բանկի հետ պայմանագրի կնքումը լավագույն տարբերակն է ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի ավարտն ազդարարելու համար: Այս համագործակցությունը երկու ֆինանսական ինստիտուտների և Եվրամիության միջև ես համարում եմ ստացված և անչափ ուրախ եմ այդ առիթով, քանի որ ՄՓՄՁ վարկավորումը կնպաստի այդ սեկտորում մրցունակության բարձրացմանը, հատկապես՝ մարզերում գործող բիզնեսների դեպքում»,- իր խոսքում նշեց Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժը:

Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը շնորհակալություն հայտնեց ՎԶԵԲ-ին և Եվրամիությանն արդյունավետ համագործակցության և Արդշինբանկին վստահելու համար՝ մասնավորապես նշելով. «Մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր ստանձնել ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի ռազմավարական գործընկերությունը և  շարունակել համագործակցությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Եվրոմիության հետ:  ՄՓՄՁ հատվածը  չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման առաջխաղացման և աշխատատեղերի ստեղծման համար: Մեր լայնամասշտաբ տարածաշրջանային ցանցի շնորհիվ այս միջոցների զգալի մասը ռազմավարական իմաստով կուղղվի շատ շրջաններում ՄՓՄՁ-ների ուժեղացմանը»։

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 380.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

ՎԶԵԲ-ը հիմնադրվել է 1991 թվականին և ունի 39 անդամ երկիր Միջին Եվրոպայից մինչև Միջին Ասիա։ Բանկի առաքելությունը հետխորհրդային ազդեցության երկրներին իրենց մասնավոր հատվածները հաստատելու աջակցությունն է։ Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին և ՎԶԵԲ-ի կապիտալում վերջինիս բաժնեմասը կազմում է 10 մլն եվրո: ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են՝ էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

MXO_1979.JPG (83 KB)

MXO_1988.JPG (76 KB)

MXO_2001.JPG (58 KB)

MXO_2014.JPG (202 KB)

MXO_2025.JPG (58 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Երևանի պետական համալսարանի հետ
Կորպորատիվ բարեգործության յուրահատուկ այս օրինակով Ամիօ բանկն աջակցում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ այդ կերպ ներդրում կատարելով ապագայի մեջ...
ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հունիսի 6-ի թիվ...
C360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ում
Visa պրեմիում քարտապանները կօգտվեն հավելյալ առաջարկներից, զեղչերից և հնարավորություներից...
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով. ԿԲ
Հունիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի...
idcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը
Արդեն հունիսի 1-ից, օրինակ, IDBank-ի մի շարք քարտերով վճարումներ կատարելիս կարելի է ստանալ idcoin-ներ...
Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ
Նմանատիպ նախաձեռնությունների միջոցով մենք փորձում ենք առավելագույնս օգնել բիզնեսին բացահայտել իր ներուժը, գտնել զարգացման լավագույն ուղիները և նպաստել նրանց կայացմանը...
Ամենաշատ