News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Կիրանցում վաղ առավոտից նոր ճանապարհի ու կամրջի չափագրման աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Կիրանցի բնակիչներից մեկը։

«Այդ ճանապարհն էս պահին Աճարկուտով է անցնելու, հետո թեքվելու է Կիրանց ու միանա այժմ գործող հիմնական ճանապարհին։ Միջպետական ավտոճանապարհների ստանդարտներով ճանապարհ են ուզում սարքել՝ Աճարկուտի միջով։ Մի հատ էլ կամուրջ են սարքելու, մեր հիմնական կամուրջը կանցնի Ադրբեջանին, դրանից մոտ 200 մետր վերև էլ կկառուցվի կամուրջը»,- պատմեց  Կիրանցի բնակիչը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել էին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվել է, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվեր մինչև 2024 թ. մայիսի 15-ը: Հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրել են ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։

Նշենք, որ ԱԱԾ–ն մայիսի 19-ին հայտարարել է, որ սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ, և ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից` Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
Ադրբեջանում «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները
Ավելի վաղ հայտարարվել էր նաև Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը նորոգելու մասին…
Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ
Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները…
«Սովորական ապակառուցողական հռետորաբանություն». ՔՊ պատգամավորը մեկնաբանել է Ալիևի վերջին հայտարարությունները
Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ընթացքում նման պահանջներ չեն առաջադրվել...
Ադրբեջանի ՊՆ-ն իր ապատեղեկատվությամբ հնարավոր ագրեսիայի հիմքեր չի ստեղծում. պատգամավոր
Այս կարծիքը նա ձևավորել է «խաղաղությանն ուղղված շարունակական գործընթացների» շնորհիվ...
Ադրբեջանցի պատգամավորը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ
Պատգամավորը նաև նշել է, որ «Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա, որ այստեղ ֆոբիաներ չպետք է լինեն»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ