News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը


Ֆասթ Բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, շարունակում է դիտարկել Հայաստանի մշակութային ոլորտի խնդիրները, աջակցել դրանց լուծմանը: Կարևորելով  մշակութային վայրերին աջակցելը՝  Ֆասթ Բանկն ստանձնել էր «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքների վերանորոգման, արդիականացման գործընթացը:

«Ես շատ շնորհակալ եմ Ֆասթ Բանկին: Մեզ համար շատ կարևոր էր սա:  Մենք մասնավոր թատրոն ենք, և մեր համար շատ դժվար էր: Հույս ունեմ, որ սա օրինակ կծառայի ուրիշներին, որպիսի մի քիչ ավելի ուշադրություն դարձնեն մշակույթին: Որովհետև առանց լեզու և մշակույթ, ինչ ուզում եք արեք՝ ազգ, ժողովուրդ չկա», - ասել է «Բոհեմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարեկ Դուրյանը։

Թատրոնի սանհանգույցների վերանորոգումն իրականացվել է հայկական ոճով, օգտագործվել են հայկական քարեր: «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը Ֆասթ Բանկի ներդրումն ու աջակցությունը շատ է կարևորում․ «Շատ ուրախ ենք, որ Ֆասթ Բանկն օգնեց և սանհանգույցները վերանորոգվել են: Հատկապես, որ մասնավոր թատրոնին օգնություն է տրվել: Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել, որ այսօր ունենք լավ վերանորոգված սանհանգույց, որը մեր հանդիսատեսին բավականին կգոհացնի»:

Նշենք, որ «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից Հայաստանի Գրողների միության շենքում։ Թատրոնի անվան հիմքում Փարիզում 1989 թվականին Նարեկ Դուրյանի հիմնած «Բոհեմ թատերախումբ» միությունն է։ Թատրոնի խաղացանկը մշտապես թարմացվում է: «Մորաքույրը Փարիզից», «Սե լա վի», «Շեղշե լա ֆամ» սիրված ներկայացումներին ավելանում են նոր բեմադրություններ: 

Հավելենք, որ Ֆասթ Բանկը շարունակելու է աջակցել Հայաստանի մշակութային վայրերի պահպանմանը, ծանոթանալ առկա խնդիրներին և անել հնարավորը՝ նպաստելու ոլորտի զարգացմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Երևանի պետական համալսարանի հետ
Կորպորատիվ բարեգործության յուրահատուկ այս օրինակով Ամիօ բանկն աջակցում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ այդ կերպ ներդրում կատարելով ապագայի մեջ...
ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հունիսի 6-ի թիվ...
C360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ում
Visa պրեմիում քարտապանները կօգտվեն հավելյալ առաջարկներից, զեղչերից և հնարավորություներից...
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով. ԿԲ
Հունիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի...
idcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը
Արդեն հունիսի 1-ից, օրինակ, IDBank-ի մի շարք քարտերով վճարումներ կատարելիս կարելի է ստանալ idcoin-ներ...
Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ
Նմանատիպ նախաձեռնությունների միջոցով մենք փորձում ենք առավելագույնս օգնել բիզնեսին բացահայտել իր ներուժը, գտնել զարգացման լավագույն ուղիները և նպաստել նրանց կայացմանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ