News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում Սուրեն Պապիկյանը այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր, որը վերջերս է շահագործման հանձնվել: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նա զորամասի պայմանների, շենք-շինությունների, դրանց ընձեռած հնարավորությունների վերաբերյալ զրուցել է հրամանատարական կազմի, այնուհետև՝ զինծառայողների հետ:

«Մշտական տեղակայման վայրը կառուցվել է մոդուլային շինությունների ձևաչափով և լիարժեք ապահովում է անձնակազմի կեցության ու ծառայության բարձր մակարդակի կազմակերպումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ