News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Երեկ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը: Այս մասին հայտնում է վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը:

«Այն կբերվի միջազգային ստանդարտների: Ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի նաև բեռնատարների համար: Ճանապարհը շահագործման կհանձնվի երկու ամսում»,-իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արայիկ Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, ըստ Կիրանցի բնակիչների՝ այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։ Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը: Գործընթացը իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ