News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կառավարության պաշտոնյաները հեռահաղորդակցական ընկերություններին գաղտնի զգուշացրել են, որ Խաղաղ օվկիանոսով ստորջրյա ինտերնետ տրաֆիկ տեղափոխող ինտերնետ մալուխները խոցելի են չինական վերանորոգվող նավերի կողմից լրտեսության համար:

Դրա մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը։ Չինական հնարավոր միջամտությունը սպառնում է առևտրային և ռազմական տվյալների անվտանգությանը, իր հերթին զգուշացրել է գերմանական Deutsche Welle-ն։

The Wall Street Journal պարբերական նշել է, որ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչները արձանագրել են սուզանավային մալուխների տեղադրման և վերանորոգման մեջ մասնագիտացած չինական S.B Submarine Systems ընկերության վերանորոգվող նավերի արտասովոր պահվածքը։

Բանն այն է, որ ընկերությունը ռադիո և արբանյակային հետագծման ծառայություններից թաքցնում է իր նավերի գտնվելու վայրը: Խոսքը, մասնավորապես, չինական Fu Hai, Fu Tai և Bold Maverick նավերի մասին է, որոնք Թայվանի և Ինդոնեզիայի մերձակայքում աշխատելիս երբեմն անտեսանելի են դառնում հետևող համակարգերի համար։

ԱՄՆ պաշտոնյաները մտավախություն ունեն, որ S.B. Submarine Systems-ը միտումնավոր թաքցնում է գաղտնի գործողություններին մասնակցող իր նավերի տեղաշարժերը:

The Wall Street Journal-ը նաև պնդում է, որ ԱՄՆ պաշտոնյաները հատկապես զգոն են դարձել գաղտնի ռազմական տվյալներ պարունակող մալուխների նկատմամբ, քանի որ այդ մալուխները հաճախ անցնում են առևտրային ինտերնետ գծերով:

ԱՄՆ հետախուզական ծառայությունները վաղուց են զգուշանում ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխների սպասարկման և վերանորոգման միջոցով լրտեսությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ