News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Իսրայելի ՌՕՈւ-ն անցած օրը հարվածներ է հասցրել մոտ 80 թիրախի Գազայի հատվածի ողջ տարածքում։ Այս մասին տեղեկացրել է մամուլի ծառայությունը։

Նրա տեղեկացմամբ՝ հարձակման են ենթարկվել զինապահեստներ, արձակման կայանքներ, ռազմական օբյեկտներ եւ ենթակառուցվածքի այլ տարրեր, որոնք օգտագործել են պաղեստինցի արմատականները, ինչպես նաեւ զինված ջոկատներ հողի վրա։

Ռաֆահ քաղաքի (անկլավի հարավ) արեւելյան մասին հասցված ավիահարվածի հետեւանքով ոչնչացվել է «Իսլամական ջիհադ» արմատական կազմակերպության մարտական թեւի մարտավարական օղակի հրամանատարներից մեկը, ինչպես նաեւ երեք զինված արմատական, որոնք գործել են իսրայելական զորքերի դեմ, տեղեկացրել են բանակում։

Ջեբալիայի շրջանում (Գազայի հատվածի հյուսիս) ցամաքային ստորաբաժանումները գտել են զինապահեստ շենքերից մեկում, որը, իսրայելական կողմի տվյալներով, օգտագործել է ՄԱԿ փախստականների օգնության գործակալությունը։ Այստեղ էլ մերձամարտում ոչնչացվել են պաղեստինցի զինվորական արմատականներ, ավելացրել են բանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը մեղադրում է Իրանին, Լիբանանին և «Հըզբոլլահ»-ին սահմանային բռնության աճի համար
Նա հավելել է, որ Իսրայելը կվերականգնի անվտանգությունն իր հյուսիսային սահմանին, լինի դա դիվանագիտական ​​ճանապարհով, թե այլ եղանակներով...
ՀԱՄԱՍ-ը պահանջում է մշտական հրադադար պատանդների մասին համաձայնագիր կնքելու համար. ԶԼՄ
Պաղեստինյան շարժումը մշտական հրադադար է պահանջում...
 ԱՄՆ-ը և նրա գործընկերներն առաջիկա շաբաթներին կներկայացնեն Գազայի հետպատերազմյան կառավարման ծրագրերը. Բլինքեն
Պետքարտուղարը նշել է, որ պատերազմը վերջնականապես ավարտելու համար անհրաժեշտ է ապագայի ծրագրեր մշակել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
Ավստրալիան 6,6 մլն դոլար կհատկացնի Գազայի համար մարդասիրական օգնություն գնելու համար
Վոնգը նշել է, որ մինչ օրս Կանբերան արդեն ավելի քան 47 միլիոն դոլար է հատկացրել պաղեստինյան անկլավի...
Ռաֆահում 100 հազարից քիչ մարդ է մնացել. UNRWA
Արդյունքում, Գազայում ներկա պահին տեղահանվել է 1,7 միլիոն մարդ՝ բնակչության ավելի քան 70 տոկոսը...
Ամենաշատ