News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Կիրանցից դեպի Աճարկուտ տանող ճանապարհին տեխնիկա է աշխատում,  սկսել են այլընտրանքային ճանապարհը կառուցել: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, NEWS.am-ին հայտնեց գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը: Կարեն Ղազարյանը պատմեց նաև, որ այլընտրանքային ճանապարհի կառուցման համար ճանապարհին գտնվող եռահարկ շենքն է քանդվելու, որտեղ երեք ընտանիք էր բնակվում: Իշխանությունը շենքի բնակիչներին նույնպես փոխհատուցում է առաջարկել:  

«Գյուղացիները շատ լարված են, հատկապես առավոտյան տեղադրված սյուները տեսնելուց հետո ավելի են լարվել. մարդկանց սեփական հողատարածքում բերել են սյուն տեղադրել: Մարդիկ ասում են, որ գործընթացի ավարտից հետո երեխաներին դպրոց չեն ուղարկի, վախենում են. դպրոցը սահմանին շատ մոտ է»,-պատմեց գյուղի բնակիչը: «Մինչև հունիսի 24-ը ժամանակ են տվել գյուղացիներին՝ տներից դուրս գալու համար, բայց մարդիկ չեն համաձայնում: Տիկին Խանումը բացարձակ չի ուզում դուրս գալ տնից, ասում ա մնալու եմ, թո՛ղ գան ուժով հանեն ինձ»,-ասաց Կիրանցի բնակիչը՝ հավելելով, որ իր տեղեկություններով՝ վերջերս կայացած հանդիպման ժամանակ մարզպետ Հայկ Ղալումյանը նրան առաջարկել է ավելի մեծ գումար, սակայն տիկին Խանումը չի համաձայնե»: Կիրանցի բնակչի խոսքով, ոստիկանները ոչ միայն գյուղի մուտքն ու ելքն են փակել, այլև կամուրջը: Գյուղ եկած Բագրատ Սրբազանին տեսնելու համար Կիրանցի բնակիչները ստիպված են ոտքով շուրջ 6 կիլոմետր քայլել, քանի որ Բագրատ Սրբազանին գյուղ մտնել չեն թողնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական․․․
 Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծով առևտրային ճանապարհի համար Երևանի և Բաքվի միջև խաղաղություն է անհրաժեշտ. ԱՄՆ
Միգուցե մի քանի տարի անց դա այլևս այդքան կարևոր չլինի...
Թուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը. «Գեղարդ» հիմնադրամ
Ադրբեջանը ցանկանում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի..
Հայաստանով անցնող միջանցքը, ամենայն հավանականությամբ, կգտնվի թուրքական ազդեցության տակ. ռուս փորձագետ
Հայաստանը խանդավառ չէր, որ Ռուսաստանը վերահսկի լոգիստիկ ճանապարհը...
Ադրբեջանը եւ Թուրքիան չեն թաքցնում, որ ցանկանում են չեզոքացնել Հայաստանը որպես պետություն. Այվազյան
Ադրբեջանը եւ Թուրքիան ցանկանում են չեզոքացնել Հայաստանը...
«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ում աշխարհաքաղաքական դիմակայության խստացման պատրվակ կդառնա. ԱԳ նախկին նախարար
«Խաղաղության խաչմերուկը» կարող է դիմակայության պատրվակ դառնալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ