Կարմիրբերետավորներն ու ոստիկանության այլ ստորաբաժանումների մեծաքանակ ծառայողները շարունակում են փակ պահել Կիրանցի մուտքը բոլոր այն մարդկանց համար, որոնք Կիրանցի գրանցում չունեն։
Այժմ Բագրատ Սրբազանի և իր համակիրների համար մուտքը նույնպես փակ է։ Չնայած երկար քննարկումներին ու խոսակցություններին՝ այնուամենայնիվ Կիրանցի ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Մի քանի շարքով ոստիկանները պատ են կազմել, բերվել են «առաջին գիծ» Կարմիր և սև բերետավորները։