News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում. մի շարք ուսանողներ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ մայիսի 19-ին այցելել են Արմավիրի մարզի Ակնալճի եզդիների հոգևոր կենտրոն:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցին մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, եզդիական համայնքի և Պաշտպանի ներկայացուցիչները:

Հոգևոր կենտրոնի տարածքով իրականացված շրջայցի ընթացքում Ռուստամ Բաքոյանն ուսանողներին ներկայացրել է եզդի ժողովրդի և տաճարի կառուցման պատմությունը: 

Անահիտ Մանասյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը և խթանմանը վերաբերելի խնդիրները համատեղ ջանքերով լուծելու կարևորությունը։

«Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Նրանց իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում: Ազգային փոքրամասնությանը պատկանելությունը՝ որպես խտրականության հիմք, պետք է ընդհանրապես բացառել մեր հասարակությունից»,-նշել է Պաշտպանը:

Ուսանողները հնարավորություն են ունեցել նաև հարցեր ուղղել Պաշտպանին, մասնավորապես՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման առնչությամբ:

Անահիտ Մանասյանը, կարևորելով նման ուսուցողական հանդիպումների կազմակերպումը, վստահեցրել է, որ վերջիններս կրելու են շարունակական բնույթ:

Տպել
Ամենաշատ