News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը ավիավթարից Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի որդուն դարձնում է հոր հիմնական հնարավոր հաջորդը։ Այս մասին գրել է Politico թերթի եվրոպական տարբերակը։

Նրա գնահատմամբ՝ Ռաիսիի հավատարմությունը երկրի ղեկավարմանը վերջին տարիներին շահարկումներ էր առաջացրել այն մասին, որ նա կարող է փոխարինել Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում։ Իսկ հիմա՝ նրա մահվամբ, երկրում եւ նրա սահմաններից դուրս շատերի մեջ կամրապնդվի այն համոզմունքը, որ Խամենեիի պաշտոնի առանցքային թեկնածու կդառնա նրա որդին՝ Մոջթաբը, կարծում է պարբերականը։

Վաշինգտոնի դեմոկրատիաների պաշտպանության հիմնադրամի ավագ գիտաշխատող Բեհնամ Բեն Թալեբլուի խոսքով՝ զոհված նախագահը պատկանում էր մարդկանց այն տեսակին, որոնց Խամենեին ցանկանում է տեսնել պետության ղեկին։ «Ռաիսիի մահը նեղացնում է [թեկնածությունների հնարավոր շրջանակը] նրա հաջորդի ընտրության գործընթացում, եւ Խամենեիի որդին պոտենցիալ թեկնածուներից մեկն է»,- ավելացրել է նա։

Մայիսի 19-ին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Արեւեյան Ադրբեջան նահանգում։ Ինքնաթիռում էին գտնվում նաեւ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն է, Արեւելյան Ադրբեջանի նահանգապետ Մալեք Ռահմաթին, Թավրիզ քաղաքի իմամ Մոհամադ Ալի Ալե Հաշեմը, նախագահական պահպանության պետ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մեհդի Մուսավին։ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը տեղեկացրել է, որ բոլոր ուղեւորները եւ անձնակազմը զոհվել են։ Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է նախագահի մահը։ Ինչպես նշել է IRIB պետական հեռուստաալիքը, Իրանի Սահմանադրության համաձայն՝ նախագահի պարտականությունները կատարելու է հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերը՝ մինչեւ ընտրությունների անցկացում, որոնք պետք է կազմակերպվեն 50 օրվա ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ