News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հերքել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը, հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Ավելի վաղ մի շարք ռեսուրսներում չհաստատված տեղեկություններ էին հայտնվել անհետացած ուղղաթիռի հայտնաբերման մասին։

Հիշեցնենք, որ ուղղաթիռը, որում, բացի Իրանի նախագահից, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել, այդ թվում՝ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, կործանվել է Արևմտյան Ադրբեջան նահանգում։

Բարձրաստիճան պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Գըզ-Քալասի ամբարտակի բացման արարողությունից։ Ամբարտակի բացմանը ներկա է եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ