![](img/news/82/41/91/default.jpg)
Իրանցի լրագրող Աբբաս Ջուման Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ հայտնաբերվել է կործանված ուղղաթիռը, որում գտնվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Ըստ որոշ տեղեկությունների՝ ուղղաթիռը հայտնաբերվել է։ Տեղեկությունը նաև հաստատված չէ։ Սպասում եմ հաստատման»,- գրել է իրանցի լրագրողը։