Գազայի կենտրոնական հատվածում Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է 27 մարդ, հայտնում է AP-ն։
Նշվում է, որ հիմնականում զոհվել են կանայք և երեխաներ, իսկ կիրակի օրը Գազայի հյուսիսում թեժացել են Իսրայելի պաշտպանության բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև բախումները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն բախվում է իր ռազմական կաբինետի երկու այլ անդամների քննադատությանը, իսկ նրա հիմնական քաղաքական մրցակից Բենի Գանցը սպառնում է լքել կառավարությունը, եթե մինչև հունիսի 8-ը Գազայի հետպատերազմական կառավարման համար միջազգային վարչակազմի ստեղծման ծրագիր չմշակվի:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կիրակի օրը հանդիպել է Նաթանյահուի և իսրայելցի այլ առաջնորդների հետ, որպեսզի քննարկի Սաուդյան Արաբիայի կողմից Իսրայելի ճանաչման և ի վերջո պետականության ստեղծման դիմաց, Գազայի հատվածը Պաղեստինի ինքնավարության կողմից կառավարելուն օգնելու ԱՄՆ-ի հավակնոտ ծրագիրը։