News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կրթության և գիտության նախարարության կողմից Արցախի պետական համալսարանում ընդունելության պլանի հաստատման մասին:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Արցախի պետական համալսարանի անվանումն ու արտաքին տեսքը ձևախեղելուց հետո Ադրբեջանի կրթության և գիտության նախարարը հայտարարել է ընդունելության պլանի հաստատման մասին։ Ըստ նախարարի՝ այդ համալսարանում պետք է սովորեն 1200 ուսանողներ։ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 150 հազար հայության էթնիկ զտումից հետո Ադրբեջանի կողմից նման քայլերի իրականացումը և դրանց փաթեթավորումը որպես քաղաքակրթական ձեռքբերում ներկայացնելը ոչ այլ ինչ է, քան հենց քաղաքակրթական վանդալիզմ: Հայաթափված Ստեփանակերտում համալսարանի բացումը և այնտեղ 1200 ուսանողների ադրբեջանական կրթության կազմակերպման պատրաստակամությունը խիստ բնական հարց է առաջացնում, թե կրթության խնդրով այդքան «մտահոգ» Ադրբեջանը ինչու էր քանիցս խախտում Լեռնային Ղարաբաղի հայության կրթության իրավունքի իրացումը։

2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ, գրավյալ տարածքներում հայ բնակչության բռնի տեղահանման, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակման, 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի պատերազմի հետևանքով ի թիվս այլ հիմնարար իրավունքների արմատապես խախտվել է նաև Լեռնային Ղարաբաղի հայության կրթության իրավունքը։ Պատերազմական գործողությունների ժամանակ դասապրոցնեսների ընդհատումը, Լաչինի միջանցքի շրջափակմամբ հարուցված հումանիտար աղետը, մշտական գոյութենական սպառնալիքը անհնար են դարձրել դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների բնականոն գործունեությունը։ Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի բոլոր դպրոցահասակները և ուսանողները զրկված են իրենց ծննդավայրում կրթության հնարավորությունից։

Ստեփանակերտում, ուր ամենօրյա ռեժիմով ոչնչացվում և այլակերպվում է հայկական ազգային հոգևոր մշակութային միջավայրը, ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի։ Նման քաղաքականություն է տարվել նաև պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքում, որտեղ գործել են խոշոր հայկական և հայագիտական կրթօջախներ։ Նախիջևանը պատմականորեն եղել է հայոց գրչության կենտրոններից մեկը, Գարդմանի եկեղեցիներին և վանքերին կից գործել են դպրոցներ, Բաքվում ընդհուպ մինչև խորհրդային տարիներին գործել են բազմաթիվ հայկական կրթական հաստատություններ, սակայն այս բոլորը հայ բնակչության բռնի տեղահանմամբ և Ադրբեջանի ջանքերով փորձում են մատնել խորը մոռացության։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նման վարքագիծը։ Միակ իրավական քայլը, որ կարող էր կատարել Ադրբեջանը հայ բնակչության անվտանգ և երաշխավորված վերադարձի գործընթաց նախաձեռնելն էր միջազգային նորմերին համապատասխան։ Մինչդեռ բռնի տեղահանման ենթարկված հայության անօտարելի իրավունքների խնդիրը շարունակում է Դամոկլյան սրի նման կախված մնալ Ադրբեջանի իշխանությունների գլխին։ Վերջիններս հույսեր են փայփայում, որ Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի, Գետաշենի, Մարունաշենի և պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի նման Լեռնային Ղարաբաղի հայաթափումը կարող են անհետևանք վերածել անդարձելի իրողության, մինչդեռ այդ գործելակերպը վաղուց դուրս է եկել հավանականության բոլոր սահմաններից և ընդունել դեգրադացված մենիշխանության անադեկվատ դրսևորման տեսք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեն գնացել Սոֆիայում բանակցությունների, ստացել են պատերազմ ու ստորագրել են ԼՂ-ի լուծարումը․ Վահագն Ալեքսանյան
Երբ մենք ասել ենք, որ դա իրագործելու համար նախ պետք է ասել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանում է ու պետք է անջատվի, մի հատ նենց բում է բարձրացել․․․
Արցախն ամայացել է, պղծում են մեր մշակութային ժառանգությունը․ Վրթանես Սրբազանի անդրադարձը
ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն...
Նրա գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ. հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը
Ռուբեն Վարդանյանի ընկերների կողմից պատրաստված, նրա հետ ճանապարհ անցած հայտնի անձանց միջոցով Ռուբեն Վարդանյան մարդուն, վիզիոներին...
Դատական ​​նոր ֆարս. ադրբեջանական դատարանը դատում է Լեռնային Ղարաբաղից գերի ընկած Ռաշիդ Բեգլարյանին
Քննության ընթացքում Բեգլարյանի վերաբերյալ հետաքրքիր փաստեր են բացահայտվել...
Նոր կարգավորումները միտված են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը
Վերոնշյալ փոփոխություններն առաջարկվում են կատարել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված…
ՀՀ–ից հեռացած արցախցիներից քանի՞սն են վերադարձել. փոխնախարարը տվյալներ է հայտնում
Մոտ 15 000 ելք է եղել, բայց շուրջ 7-8 հազար էլ մուտք է եղել։ Այսինքն` ոմանք, օրինակ, ձմեռն են անցկացրել արտերկրում` ընտանիքիներով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ