News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ 34 կմ հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Անի Հակոբյանը և բնապահպանական ազդեցությունների հարցերով մասնագետ Մարիամ Թաթուլյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում հանդիպել են շինարարությունն իրականացնող համատեղ ձեռնարկության «Օբրաս պուբլիկաս ի ռեգադիոս» ընկերության ծրագրի ղեկավար Դանիել Ֆեռնանդես Մենենդեսի և նրա թիմի անդամների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության ռեզիդենտ-ինժեներ Պիեռ Մյուրիսը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ հարցեր։ Մասնավորապես‚ անդրադարձ է եղել շինարարության ժամանակացույցին և որակին։ Անի Հակոբյանն ընդգծել է շինհրապարակում իրականացվող աշխատանքների տեսանելի առաջընթացը, քննարկվել է ծրագրի շրջանակներում համապատասխան փաստաթղթերի և հաշվետվությունների պատշաճ և ժամանակին ներկայացնելու կարևորությունը։

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34 կմ ճանապարհահատվածը կառուցվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սևանա լճի շուրջ մենք ունենում ենք շատ լավ վիճակում գտնվող ճանապարհ. Նիկոլ Փաշինյան
2 մլրդ 830 մլն դրամ կհատկացվի ընդհանուր 22 կմ միջպետական և տեղական ճանապարհների շինարարության համար...
Շուրջ 5 ժամ փակ մնալուց հետո Լարսի անցակետը բացվել է. ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը մանրամասներ է հայտնել
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ Վրաստանի տարածքում...
Ձնահոսքի իջնելու պատճառով Վերին Լարսի ճանապարհը երկու ուղղություններով փակ է
Կարծում եմ՝ ճանապարհը մինչև երեկո կբացվի...
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը
Հիշյալ ուղղությամբ պրակտիկ քայլերը, կառուցողական ջանքերը ՀՀ կառավարության համար խրախուսելի են: Կարևորում ենք դրանց…
Հիմնանորոգվում է Գավառ – Գանձակ – Սարուխան – Գեղարքունիք ավտոճանապարհահատվածը
12.9 կմ երկարությամբ ճանապարհի նորոգման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի նոյեմբերից։ Այս տարի շինարարությունը կհասցվի ավարտին։ Ճանապարհը...
Հրատապությունից ելնելով Կիրանցում նոր ճանապարհի կառուցումը կիրականացվի մեկ անձից գնման ձեւով
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել կառուցելու...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ