News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Մայիսի 16-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ:

Փրկարարներն ավտոբուսից և ավտոմեքենաներից դուրս են բերել 8 քաղաքացու և արգելափակումից դուրս բերել՝ 2 ավտոմեքենա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը օրենքով գող Շիշկանին ցմահ ազատազրկման է դատապարտել
ինչպես նաև հինգ միլիոն ռուբլու տուգանքի...
Բեռնատարը «Yerevan City»-ի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ...
Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին
Չնայած միջադեպին, ինքնաթիռի բոլոր համակարգերը գործել են նորմալ: Նշվում է, որ…
Դիտահորից գողացել էր մալուխները, վերածել պղնձի և հանձնել գունավոր մետաղների ընդունման կետ
40-ամյա տղամարդը, գունավոր մետաղների ընդունման կետի սեփականատերը...
Մաշտոցի պողոտայում քաղաքացուն դանակահարած անձին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք...
Եկատերինբուրգի բնակչին, որը հայհոյել էր դեռահասին գլխարկի Z տառի պատճառով, դատապարտել են 3 տարով
3 տարվա գաղութային կյանք դեռահասին Z տառի պատճառով հայհոյելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ