News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում լսողի դերում է լինում` համակ ուշադրությամբ լսում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքները, առաջարկներն ու դիտարկումները, սակայն չի բացահայտում իր ծրագիրը՝ բացառությամբ նրա, որ աջակցություն է խնդրում իմպիչմենթի գործընթացի եւ իր թեկնածության հետ կապված:

Չի մանրամասնում, թե առաջիկայում ինչ քայլեր է ծրագրում` նույնիսկ այն ժամանակ, երբ ոմանք զգուշորեն հետաքրքրվում են։ Օրինակ, հետաքրքրվում են` ի՞նչ հույսեր կան խորհրդարանում Փաշինյանին անվստահության գործընթաց սկսելու հետ կապված, արդյոք բանակցո՞ւմ է ՔՊ-ականների հետ, հնարավո՞ր է արդյոք նրանցից ոմանց «դարձի բերել»:

Մանավանդ այն փաստից հետո, երբ հարթակից մի քանի ՔՊ-ականի անուն էր հնչեցրել՝ ասելով, թե մոտ է նրանց հետ, եւ դա հետեւանքներ էր ունեցել, գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին, ասելով՝ հույսը ժողովրդի ճնշումն է։ Երեկ ընդդիմադիր շրջանակներում պատգամավոր Գեղամ Նազարյանի անհավասարակշիռ պահվածքից հետո արդեն կասկածներ կային, թե կհաջողվի՞ իմպիչմենթի նախագծի համար պահանջվող 36 ձայնը ստանալ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե 10 հոգի  բողոքում է, ուրեմն չի մարել, բայց դա այն շարժումը չի, որը կարող է բերել արտահերթ ընտրությունների. ՔՊ-ական
Երկու տարի հետո երկրում լինելու են հերթական խորհրդարանական...
Ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում. այստեղ բազմաթիվ վրաններ են տեղադրված, պողոտան փակ է (ուղիղ)
Ի վերջո երթը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ էլ հայտարարվեց, որ նստացույց են սկսում...
Բագրատ Սրբազանը, հավաքի մասնակիցները գիշերել են Բաղրամյան պողոտայում. բազմաթիվ վրաններ կան (վիդեո)
Ես մնալու եմ այստեղ, դուք էլ, վստահաբար...
«Փաստ». Սա արդեն պատահական լինել չի կարող
Եկեղեցին չի կարող «ոչ ամբողջությամբ» առաջնորդել շարժումը. նա կա՛մ առաջնորդում է, կա՛մ չի առաջնորդում, բայց որպեսզի մերկապարանոց չհնչեն...
«Հրապարակ». ՔՊ-ն «զադնի» չի դնի
Երեկ ԱԺ տնտեսական հանձնաժողովի ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ երկրորդ ընթերցումից առաջ...
«Ժողովուրդ». 6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը
Նախկինում՝ մինչ հեղափոխությունը, ոչնչով աչքի չընկած ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը 2018 թվականին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ