News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Միջազգային գործընկերության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մարյետա Յագերի գլխավորած պատվիրակությանը:

ՏԿԵՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը, պաշտոնատար այլ անձինք։

Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել հանդիպման կարևորությունը՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ։

Տերտերյանը օրակարգային հարցերից բացի խոսել է էներգետիկ ոլորտում մի շարք ընթացիկ, սպասվող և հեռանկարային ծրագրերից՝ այս համատեքստում ընդգծելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ)-ի կարևորությունը և նշանակությունը ՀՀ-ի համար։

Մարյետա Յագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ողջունել ՀՀ կառավարության ներդրած ջանքերը էներգետիկ ոլորտում իրականացվող բարեփոխումներին և հետաքրքրվել է ՀԱԷԿ-ի հետագա շահագործման, արդիականացման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումից, կարիքներից և կարևոր այլ հարցերից։

Նախարարի տեղակալը ներկայացրել է իրավիճակը, խոսել է ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարության զարգացման հեռանկարներից, ՀԱԷԿ-ի հետագա անվտանգ շահագործմանն ուղղված աշխատանքներից և կարևորել է հյուրերի այցը ՀԱԷԿ՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքների արդյունքներին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու հետագա համագործակցությունը ոչ միայն ֆինանսական, այլ նաև մեթոդական, միջազգային գիտական փորձը փոխանցելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
ԵՄ ութ երկիր առաջարկել է ռուս դիվանագետներին արգելել ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում
Այն նշում է, որ հետախուզությունը, քարոզչությունը և հնարավոր դիվերսիոն գործողությունները «հիմնական ծանրաբեռնվածությունն են ԵՄ-ում մեծ թվով ռուս «դիվանագետների» համար»...
Ռիտերը Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ-ում
Գերմանիան առաքելությունում ունի ամենամեծ անձնակազմը՝ 27 անդամով...
Արայիկ Հարությունյանի և Մարագոսի գլխավորությամբ քննարկվել են ռազմավարական հաղորդակցության արդյունավետ քայլերը
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները, հանրային կապերի պատասխանատուները, փորձագետներ…
Եվրամիության նկատմամբ Թուրքիայի անկեղծ մոտեցումը փոխադարձ չէ. Էրդողան
Եվրամիության որոշ երկրներ ընդունակ չեն տեսնելու Թուրքիայի հետ համագործակցության մեծ ներուժը և ԵՄ զարգացման գործում Անկարայի ներդրումը...
Օրբանը վրդովվել է փախստականների պատճառով ԵՄ 200 մլն եվրո տուգանքից
Օրբանն անընդունելի է անվանել Եվրամիության դատարանի որոշումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ