News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

ՊԵԿ-ից NEWS.am-in hajtnwum են, որ օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների, էլեկտրոնային առևտրի և փոստային փոխադրումների սպասարկաման և հսկողության վարչությունների,  ինչպես նաև ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները  համատեղ,  Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` «Գլոբալ շիփփինգ» ընկերության  միջոցով ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Առաքանու մեջ բացի անձնական օգտագործման իրերից և սննդամթերքից հայտնաբերվել է «E401» գրառմամբ 90 հաբ։ Հայտնաբերված հաբերը  ստուգվել են համապատասխան  սարքով: Էկրանին արտացոլվել է «ամֆետամին» գրառումը,  որը համարվում է  թմրամիջոց: Նշված զանգվածների հայտնաբերման փաստով  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և  ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ ձեռնարկել են  «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումը: «Ամֆետամին» տեսակի թմրամիջոցի  զանգվածների փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված՝ ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին Երևանի Մաշտոցի պողոտայում  գործող «ԳԼՈԲԲԻՆԳ» ընկերության սպասարկման սրահից ստանալուց հետո, ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել  ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Հ. Դ.-ն:   Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:

Փաստի առթիվ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 114 դեպք. Գրանցվել է 9 ավտովթար. վիրավորվել է 12 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի…
ԱԳՆ-ի դիմաց ակցիայի ընթացքում խուլիգանության գործով 3 անձ կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր` մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ...
«Գեբելսի գործով» Արմինե Ադիբեկյանի արդարացման դատավճիռը մնաց անփոփոխ
Նշենք, որ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում «բռնության կոչի» հոդվածով։ Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը...
Տղամարդը պարբերաբար տնից փող է վերցրել ու գաղտնի խաադրույքներ արել, ապա գողության մասին հաղորդում ներկայացրել
Հունիսի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել Սասունիկ...
Արտաշատում ավտոբուսի վրա աշխատանքեր կատարելիս ամբարձիչը պոկվել է և ընկել վարորդի վրա. նա մահացել է
Այսօր՝ հունիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը...
Սյունիքում 4-ամյա երեխան վերցրել է հոր օդաճնշիչ հրացանը. երբ հայրը փորձել է վերցնել այն, երեխային պատճառվել է վնասվածք
Ըստ հերթապահ բժշկի՝ անչափահաս Ս.Ն․-ի հոնքին առկա է եղել փոքր քերծվածք...
Ամենաշատ