News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Մայիսի 15-ին «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը, Մենուա Սողոմոնյանը և Վահե Դարբինյանը հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ:

Նախաձեռնությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Շարժման ռազմավարությանը, ինչպես նաև` Շարժմանը «ՀայաՔվեի» ներգրավվածությանն ու մասնակցությանը վերաբերող հարցեր:

«ՀայաՔվե» նախաձեռնությունը Շարժման առաջին իսկ օրվանից աջակցել է նրա նպատակներին և կշարունակի իր նպաստը բերել խաղաղ և սահմանադրական ճանապարհով Հայաստանում նոր` ազգային իշխանություն ձևավորելու` Շարժման հռչակած նպատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ