News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա մրցակիցը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, չորեքշաբթի պայմանավորվել են երկու նախընտրական բանավեճ անցկացնել. առաջինը՝ հունիսի 27-ին՝ CNN-ի եթերում, իսկ երկրորդը՝ սեպտեմբերի 10-ին՝ ABC հեռուստաալիքով, ինչը հիմք կստեղծի նախագահական առաջին առճակատման համար ընդամենը մի քանի շաբաթում: Դրա մասին հայտնել է Associated Press-ը:

Հանդիպումների ժամանակացույցի վերաբերյալ արագ համաձայնությունը հետևել է Բայդենի հայտարարությանը, որ չի մասնակցի աշնանային նախագահական բանավեճերին, որոնք հովանավորում է ավելի քան երեք տասնամյակ դրանք կազմակերպող անկուսակցական հանձնաժողովը:

Փոխարենը Բայդենի նախընտրական քարոզարշավի կազմակերպիչները լրատվամիջոցներին առաջարկել են բանավեճեր կազմակերպել ենթադրյալ դեմոկրատ և հանրապետական ​​թեկնածուների հետ, որոնցից առաջինը տեղի կունենա հունիսի վերջին, երկրորդը՝ սեպտեմբերին՝ նախքան վաղաժամ քվեարկության մեկնարկը: Թրամփը, Truth Social-ի գրառման մեջ հայտարարել է, որ «պատրաստ է և դեմ չէ քննարկել» առաջարկվող ժամկետը Բայդենի հետ:

Ժամեր անց Բայդենն ասել է, որ ընդունել է CNN-ի՝ հունիսին առաջարկվող բանավեճի հրավերը  ավելացնելով. «Գնդակը Ձեր դաշտում է, Դոնալդ»: Թրամփը Truth Social-ի եթերում ասել է, որ այնտեղ կսպասի։«Եկեք պաստրաստվենք բանավեճի»,- գրել է Թրամփը:

Եվ շուտով նրանք համաձայնեցին ABC հեռուստաալիքով անցկացնել երկրորդ բանավեճը:

Այնուամենայնիվ, ըստ լրատվամիջոցների՝ երկու կողմերն էլ, ըստ երևույթին, բանավեճի կազմակերպման առանցքային հարցերի, ներսռյալ՝ մոդերատորների և կանոնների շուրջ որոշ տարաձայնություններ ունեին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ