News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը


Ոստիկանները և սևբերետավորները Օպերայի մոտից ծեծելով ու քարշ տալով բերման ենթարկեցին քաղաքացուն: Մեկ տասնյակ ոստիկաններ ու սևբերետավորներ բռնի ուժով նրան նստեցրեցին մեքենա և բերման ենթարկեցին:

«Այդ տղան ուղղակի ճանապարհն էր փորձում անցնել»,-ասաց ականատեսներից մեկը:

«Մարդը շատ նորմալ խնդրեց, ասաց ճանապարհը բացեք անցնեմ, չթողեցին: Հետո սկսեցին զրուցել, քիչ հետո էլ իրար հայհոյել: Սևբերետավորները հարձակվեցին, սկսեցին 5-6 հոգով ծեծել, սեռական բնույթի հայհոյանքներ հասցնել»,-պատմեց մեկ այլ ականատես՝ նշելով, որ բերման ենթարկված քաղաքացին ուղղակի ցանկանում էր անցնել փողոցը, որը ոստիկանները փակ են պահում:

Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում նախատեսված Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Երեւանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են կայանված այս պահին Օպերայի շենքին հարակից հատվածներում:

Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաեւ Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի…
ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցած Գնել Պետրոսյանին կալանավորել են
Այսօր էլ ՔԿ-ն հայտարարեց, որ ակցիայի մասնակիցներից 5 անձի նկատմամբ...
21-ամյա երիտասարդը մտել է տուն ու գողացել բջջային հեռախոսները. Տանտիկինը տանը քնած է եղել
Հունիսի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում...
Արջի hարձակումից տուժած տղամարդու առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել
Փրկարարները Լ․Վ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս…
ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանության համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն...
Կողոպուտ մանկական խաղահրապարակում. Դաշտամիջյան ճանապարհով  փախել էր, այնտեղ սպասում էր ընկերը՝ մեքենայով
Մայիսի 25-ին ոստիկանության Վաղարապատի բաժին դիմեց մի կին...
Ամենաշատ