Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում տեղեկացրել են, որ ռուսական զորքերը իրենց վերահսկման տակ են վերցրել Ռաբոտինո գյուղը Զապորոժիեում եւ Գլուբոկոյե եւ Լուկյանցի գյուղերը Խարկովում։
«Հյուսիս» զորախմբավորումը ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել է Գլուբոկոյե եւ Լուկյանցի բնակավայրերը Խարկովի մարզում, ինչպես նաեւ խորացել է հակառակորդի պաշտպանությունում»,- ասված է ռազմական գերատեսչության հայտարարությունում։
Մինչ այդ Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը տեղեկացրել էր, որ Խարկովի ուղղությամբ ուկրաինական զորքերը հետ են քաշվել զինծառայողների կյանքը խնայելու եւ կորուստներից խուսափելու համար։
Իրավիճակը Վոլչանսկում ՌԴ ՊՆ հաղորդագրությունում չի հիշատակվում։
Ռուս զինվորականները նաեւ տեղեկացրել են, որ խփել են ուկրաինական ՄիԳ-29 կործանիչ, ուկրաինական կողմն այդ մասին չի տեղեկացրել։
«Հակաօդային պաշտպանության միջոցներով խփվել է ՄիԳ-29 ինքնաթիռ, 40 անօդաչու, չորս հակառադիոլոկացիոն HARM հրթիռ (ԱՄՆ արտադրության), 12 ATACMS օպերատիվ-տակտիկական հրթիռ եւ «Точка-У», ինչպես նաեւ HIMARS 45 ռեակտիվ արկեր, «Ուրագան» եւ «Օլխա»,- նշվել է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։