News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում Արդշինբանկ ՓԲԸ-ն և FMO ձեռներեցության զարգացման հոլանդական բանկը կնքել են 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիքի պայմանագիր 7 տարի ժամկետով։

Պայմանագիրը, որը կնքվել է  FMO-ի Nasira ծրագրի շրջանակներում, լայն հանարավորություն է ընձեռում Արդշինբանկին ընդլայնել իր վարկային պորտֆելը՝ ներգրավելով նոր ՄՓՄՁ հաճախորդներ՝ հատկապես սատարել երիտասարդներին, կանանց, ներգաղթյալներին, գյուղական տարածքներում գործող ձեռնարկատերերին:

MXO_0918.JPG (3.25 MB)

Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը կարևորեց FMO-ի հետ նոր համագործակցության մեկնարկը՝ մասնավորապես նշելով. «Կնքված պայմանագիրը մեծ նշանակություն ունի ինչպես Արդշինբանկի, այնպես էլ մեր երկրի տնտեսության համար։ ՄՓՄՁ հատվածը  չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման առաջխաղացման և աշխատատեղերի ստեղծման համար: Բացի այդ, սա յուրօրինակ նորարարություն է, չէ՞ որ շուկայում բացակայում են այնպիսի այլընտրանքային ծառայություններ, որոնք կառաջարկեին վարկային պորտֆելի պաշտպանություն, ինչպիսին առաջարկում է Nasira-ն»։

«FMO-ն երկար ժամանակ է, ինչ ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում, և մենք շատ ուրախ ենք, որ այժմ համագործակցում ենք նաև Արդշինբանկի՝ Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկի հետ, ինչը  հիմնարար ազդեցություն է ունենում երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման համար: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Արդշինբանկին վստահության համար և ակնկալում ենք երկարատև համագործակցություն»,-նկատեց Հյուիբ-Յան Դե Ռայթերը՝ FMO-ի ներդրումային բաժնի գլխավոր տնօրենը: 

MXO_0929.JPG (10.97 MB)

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 380.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր:

Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

FMO-ն ձեռներեցության զարգացման հոլանդական բանկ է: FMO-ն աջակցում է մասնավոր հատվածի կայուն աճին զարգացող երկրներում և զարգացող շուկաներում՝ ներդրումներ կատարելով հավակնոտ նախագծերի իրականացման մեջ և սատարում է ձեռնարկատերերին։ FMO-ն կարծում է, որ ուժեղ մասնավոր հատվածը նպաստում է տնտեսական և սոցիալական զարգացմանը, և ունի 50 և ավելի տարիների փորձ, որը հնարավորություն է տալիս ձեռնարկատերերին՝ դարձնելու երկրի տնտեսությունը ներառական, արդյունավետ, ճկուն և կայուն: FMO-ն կենտրոնանում է երեք ոլորտների վրա, որոնք ունեն զարգացման վրա առավել բարձր ազդեցություն՝ ագրոբիզնես, պարեն և ջուր, էներգետիկա և ֆինանսական հաստատություններ: Ունենալով մոտ 13 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով պարատավորություննների պորտֆել, որը ներառում է գործունեությունը 85 երկրներում՝ FMO-ն հանդիսանում է մասնավոր հատվածի զարգացման խոշորագույն երկկողմանի բանկերից մեկը աշխարհում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.fmo.nl․

MXO_0950.JPG (10.44 MB)

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ
Հուշագրի շրջանակներում համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Ամիօ ժամանակաշրջան բարեգործական ծրագրին...
Բրիտանիայում շրջանառության մեջ են մտցրել թղթադրամներ Չառլզ III-ի պատկերով
Նոր թղթադրամներն աստիճանաբար կփոխարինեն ներկա թղթադրամներին...
Երեխաները՝ միշտ կենտրոնում․ Բիբլոս Բանկ Արմենիայի հունիսմեկյան նվերը փոքրիկներին (ֆոտո)
Ամենատարբեր տարիքի երեխաներ հավաքվել էին այգում՝ շփվելու այնպես, ինչպես միայն իրենք են կարողանում շփվել, խաղալու, վազվզելու և արևը վայելելու...
Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրենը՝ բանկ-տեխնոլոգիաներ կապի և զարգացման հեռանկարների մասին
Հարությունյանը պատմել է Բանկի ՏՏ ներուժից, նշել, թե ինչ քայլեր են կատարում հաճախորդների համար նորագույն տեխնոլոգիաների ինտեգրմամբ ժամանակակից ծառայություններ առաջարկելու ուղղությամբ...
Արդշինբանկի և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդները կարող են օգտվել բանկոմատների ընդլայնված ցանցից
Նմանապես, Արդշինբանկի բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի քարտապանների համար գործում են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատներից կանխիկացման պայմանները...
Կայացել է «Բանկային գործիքներ և արդի տեխնոլոգիաներ բիզնեսի համար» միջոցառումը
Դրա շրջանակում ներկայացվել են Converse Markets տեխնոլոգիական հարթակը և կորպորատիվ պարտքի ներգրավման այլընտրանքային հնարավորությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ