News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Երևանի  Ազատության հրապարակին հարող որոշ  սրճարանների արգելվել է այսօր ժամը 14։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատել։ Սրճարաններից մեկի տնօրինությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ արգելքը ստացվել է ոստիկանությունից։ Մասնավորապես՝ սրճարան է այցելել ոստիկանության ներկայացուցիչն ու ասել, թե Օպերայի տարածքում տեղի է ունենալու միջոցառում, որին սրճարանների աշխատանքը կխոչընդոտի։

«Մեր զրուցակիցը նշեց, որ սա աննախադեպ երևույթ է՝ ոչ մի պաշտոնական այցի ժամանակ սրաճարանների գործունեությունը չի արգելվել, ավելին՝ նման պահանջ չի եղել անգամ ներքաղաքական այնպիսի լարված իրավիճակներում, որպիսիք եղել է 2008 թվականին։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու  EBRD միջազգային ֆորում, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը մայիսի 14-ի երեկոյան հայտարարեց Օպերայի մոտ ակցիա հրավիրելու մասին՝ ցույց տալ ամբողջ աշխարհին, տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերին, որ ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի։

Իշխանությունները, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը որոշել են ապահովել ոստիկանական ուժերի ուղեկցությամբ ու սահմանափակել փոքր կենտրոնում մարդկանց տեղաշարժը։

Ի դեպ, հետաքրքիր է, թե արդյոք իշխանությունները փոխհատուցելու են բիզնեսին պատճառված վնասի համար, թե պահանջելու են վճարել վարձակալության գումարը՝ չաշխատելու համար»,-գրում է աղբյուրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Իրենք իրենց են հերքո՞ւմ, թե՞ բան են հասկացնում
Իսկ 5 մլն մարդու հետ կապված՝ դեռ այն ժամանակ շատերն էին նշում, որ գործ ունենք մաքսիմալ հեռու ժամկետի...
«Ժողովուրդ». Արթուր Հովհաննիսյանի դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հաղորդումը ուղարկվել է Քննչական կոմիտե
Բանն այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների...
«Փաստ». Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին
Կամա, թե ակամա՝ այլ հարց է: Պատահական չէր, որ նախօրեին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ արեց...
«Հրապարակ». Հրապարակավ քննադատում են, տակից՝ պաշտպանում
Նրանք, ինչպես իշխանությունը, իրենց ազդեցության տակ գտնվող լրատվության միջոցներով սրբազանի վերաբերյալ...
«Հրապարակ». Շատ նման է դժբախտ պատահարի
Տեղացիներից մեկը մեզ պատմեց, որ առավոտյան ափով անցնելիս տեսել է աղջկա շորերը։ «Հավաքեցինք, տարանք...
«Հրապարակ». Հինգ տարի անց Ագրարայինի Ապարանի քոլեջը չի կառուցվել
Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Արագածոտնի մարզն ունի գյուղատնտեսության եւ անասնապահության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ