News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը


Ապրիլի 29-ին, ժամը 2.50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Վիրաբույժը հայտնում էր, որ երկու ժամ առաջ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված կալանավորին բուժօգնություն ցույց տալուց հետո, հիվանդանոցի ճառագայթաբանական սենյակում հայտնաբերվել են բժշկական կպչուն ժապավենով իրար ամրացված բջջային հեռախոսներ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վաղարշապատի ոստիկանները մեկնեցին հիվանդանոց: Նրանք հայտնաբերեցին բջջային երեք հեռախոս, լիցքավորման երկու լար, դյուրակիր շարժական ինտերնետ կապ և մեկ ականջակալ, իսկ բժշկական կենտրոնի վերելակի աթոռի տակ հայտնաբերվեց ծխախոտի տուփ, մեջը` բժշկական ձեռնոցի առանձնացված մասերից պատրաստված երեք փաթեթ` լցված մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով, ընդհանուր 28,31 գրամ քաշով։

Վաղարշապատի քրեական հետախույզներն անցան գործի, արագ ստացան օպերատիվ տվյալներ, որոնք իրացնելիս, հաղորդում ստանալուց մոտ երկու ժամ անց, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Վաղարշապատ քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի տներից մեկում ձերբակալվեց և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխվեց Երևանի բնակիչ 41-ամյա մի տղամարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով, նաև մեկ փաթեթ, որի մեջ կար մեթամֆետամինի նմանվող սպիտակ փոշենման զանգված:

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում պարզվեց, որ երևանցին քրեակատարողական հիմնարկի մի կալանավորի մատնանշած վայրից՝ Երևան քաղաքի Արշակունյաց փողոցում գտնվող մի բակից, ապրիլի 28-ին վերցրել է հեռախոսներն ու տեխնիկան, թմրամիջոցները և, նախնական համաձայնության գալով, դրանք թաքցրել է հիվանդանոցում: Սակայն բուժօգնության տեղափոխված կալանավորը, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել դրանք վերցնել:

41-ամյա երևանցին Վաղարշապատի քննչական բաժնում ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շիրակի մարզում «ՈՒԱԶ»-ը ամբարձիչի վրայից ընկել է 36-ամյա տղամարդու վրա. նա տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երկու կապանցիներ պոկել են իրենց կանգնեցրած պարեկների տեսագրող սարքը, նետել գետնին, քաշքշել են, հարվածել
քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024թ. մարտի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության...
Արատես գյուղի հանդամասում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այս պահին բժիշկներ պայքարում են նրա կյանքի համար…
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ. գործում է այլընտրանք
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ...
Դիտակետում գտնված առանցքային վկաները Ջալալ Հարությունյանի դեմ ցուցմունք են տալիս․ զոհվածի հարազատ
Մյուս վկան հաստատել է մի կարևոր հանգամանք, որ իրենց ձեռքում առկա քարտեզների հիման վրա հնարավոր չէր ճշգրիտ որոշում կայացնել․․․
Telegram-ով թմրամիջոցների իրացմանն և 78 մլն դրամի փողերի լվացման գործով նախաքննությունը, մեկ անձի մասով, ավարտվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով…
Ամենաշատ