News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսական հարձակողական գործողությունների տեմպերը Խարկովի մարզի հյուսիսում վերջին օրերին դանդաղել են, հերթական ամփոփագրում գրել է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW)։

Ռուսական զորքերի հարձակողական ակտիվության բնույթը համապատասխանում է այն գնահատականին, որի համաձայն՝ ռուսական առաջնահերթությունը բուֆերային գոտու ստեղծումն է սահմանի մոտ, այլ ոչ թե ավելի խոր թափանցումը Խարկովի մարզում։

Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը երեքշաբթի հայտնել է, որ իրավիճակը Խարկովի մարզում սկսել է կայունանալ լրացուցիչ ուկրաինական ստորաբաժանումների եւ նրանց պաշտպանական գործողությունների ծավալման արդյունքում։

Երկու կողմերի աղբյուրները նաեւ տեղեկացրել են, որ ռուսական զորքերը կիրառում են նոր մարտավարություն՝ օգտագործում են ոչ մեծ գրոհային խմբեր (հինգ մարդուց ոչ ավելի)՝ ուկրաինական դիրքեր թափանցելու համար, ինչից հետո միավորվում են այլ ոչ մեծ խմբերի հետ՝ ավելի մեծ հարվածային խմբեր ստեղծելով։

Սակայն ոչ մեծ գրոհային խմբերի օգտագործումը կարող է հանգեցնել մեծ կորուստների եւ հարձակման ընդհանուր տեմպերի դանդաղման, գրել է ISW-ն։

Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Անատոլի Բարգիլեւիչը նշել է, որ միայն վերջին օրերին ռուսական զորքերն այս ուղղությամբ կորցրել են 1 740 զինվոր։ ISW-ն գրել է, որ չի կարող հաստատել այս թիվը, բայց կորուստների ենթադրվող ցուցանիշը կարող է համապատասխանել հարձակողական գործողությունների տեմպերի նվազմանը, որը նկատվել է մայիսի 14-ին։

Եթե հարձակման տեմպերը համեմատաբար ցածր մնան, ռուսական ուժերը, հավանաբար, կկենտրոնանան նոր դիրքերի ամրացման եւ բուֆերային գոտու ստեղծման վրա սահմանամերձ շրջանում, այլ ոչ թե կխորանան մարզում, եզրակացրել են փորձագետները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայի Զինված ուժերՆ ամսական մոտ 50 հազար մարդ են կորցնում. Պուտին
Նա նաև նշել է, որ Կիևի հայտարարած զորահավաքը միտված է միայն կորուստների փոխհատուցմանը...
«Մենք չպետք է ուշացնենք ուկրաինական բանակի մատակարարումները». Սթոլտենբերգ
Չպետք է թույլ տալ, որ ուկրաինական բանակի մատակարարումներն ուշանան...
Ֆրանսիան, ինչպես Գերմանիան եւ ԱՄՆ-ը, հայտնել է, որ Ուկրաինա զորքեր ուղարկելու պլաններ չունի
Ֆրանսիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա...
Ղրիմում ռուսական նավ է ոչնչացվել. Հետախուզության գլխավոր վարչության ծովային հարվածը
Ծովային հարվածը ծառայել է նպատակին...
ԱՄՆ-ը չի կարծում, թե ՌԴ-ում թիրախներ խփելու թույլտվությունը կխորացնի էսկալացիան. պետդեպարտամենտ
Էսկալացիայի մակարդակը չի բարձրանա, կարծում են ԱՄՆ-ում...
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը պատմել է առաջնագծում տիրող բարդ իրավիճակի մասին
Մնացած ուղղություններով ռուսները փորձում են հարձակողական գործողություն իրականացնել՝ ակտիվ ճակատի գիծը ձգելու նպատակով...
Ամենաշատ