News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ հանրապետությունում քաղաքացիները, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, «Տավուշը հանուն հայրենիքի» ակցիայի ամենօրյա պայքարի մեջ են, քննարկվում է մեր երկրի վաղվա գոյության հարցը, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի շենք մտնելու հարցն է դատարանում վիճարկում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 13-ին Երեւանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին եւ ներքին գործերի նախարարությանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ Հայկ Մարությանը պահանջում է, որ դատարանը 09.10.2023 թ. թիվ 3179-Ա, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ ԿՕ եւ ՀՁՊ գնդի 09.10.2023 թ. թիվ 63-Ա համատեղ հրամաններն անվավեր ճանաչի եւ հայցվորի՝ Երեւանի քաղաքապետարան մուտք գործելու արգելանքը վերացնի:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ, որոնք դեմ էին տրանսպորտը թանկացնելուն։ Նրանց թվում էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որին թույլ չէին տվել մուտք գործել շենք: Գործը մակագրվել է դատավոր Հերմինե Մուրադյանին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բագրատ Սրբազանն աջակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում (ուղիղ)
Սուրբ Աննա եկեղեցու բակում սպասում եմ ձեզ, գնալու ենք մեր հաստատություններից մեկը այցելության, բայց չեմ ասի` որ մեկը...
Կառավարության շենքի երեկվա խաղաղ "պաշարումը" մի քանի կարևոր բացահայտումներ արեց. Ավետիք Չալաբյան
Ճշմարիտ խոսքը տեղ է հասնում, և ավելի ու ավելի է զինաթափում ոստիկաններին…
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում
Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
«Հրապարակ». 2 Անահիտ, 2 տարբեր վերաբերմունք. Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարումը մազից է կախված
Փոխարենը իրենց սրտի ՄԻՊ Անահիտ Մանասյանին հատուկ հանդիսավորությամբ մեկ տասնյակից ավելի...
«Հրապարակ». Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ Սրբազանին
Կան տեղեկություններ, որ հատկապես իրավապահ համակարգում, անգամ ԱԱԾ տարբեր օղակներում «դոշ են թափ...
«Ժողովուրդ». Փարաքարը նոր համայնքապետ կունենա․ կառաջադրվի «Ապրելու երկրից» Վալոդյա Գրիգորյանի թեկնածությունը
2021 թվականին կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ՝ 4637 քվե ստացած «Ապրելու երկիր»...
Ամենաշատ