News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը Սդերոտում երթի ժամանակ իր ելույթում Իսրայելին հորդորել է վերականգնել բնակավայրերը և «խրախուսել Գազայի հատվածից պաղեստինցիների կամավոր արտագաղթը»: Դրա մասին հայտնել է Times of Israel-ը։

«Դա բարոյական է: Դա ռացիոնալ է: Դա ճիշտ է: Դա ճշմարտություն է: Սա է Թորան և միակ ճանապարհը: Եվ այո, սա նաև մարդասիրական ճանապարհ է»,- հայտարարել է Բեն Գվիրը, որը գլխավորում է ուլտրաազգայնական «Օցմա Յեհուդիտ» կուսակցությունը:

Հանրահավաքին ելույթ է ունեցել նաև Իսրայելի հաղորդակցության նախարար Շլոմո Քարհին՝ իշխող «Լիկուդ» կուսակցությունից, որը իսրայելցիներին կոչ է արել բնակություն հաստատելու Գազայում, որպեսզի «Համաս նացիստները ծանր գին վճարեն, ինչպես նաև՝ որ պաշտպանենք մեր ազգն ու հայրենիքը»: «Մենք կջնջենք 5765-ի ամոթը 5785-ի բնակեցմամբ», - շեշտել է նա՝ նկատի ունենալով համապատասխան եբրայական տարին, երբ Իսրայելը ամբողջությամբ դուրս եկավ Գազայից և գալիք եբրայական տարին, որը սկսվում է աշնանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ