News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է, քանի որ դա կնպաստի Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը։ Այս մասին «Հարավային Կովկասի դերը կայուն առևտրի, էներգետիկ և լոգիստիկ ուղիների զարգացման գործում» թեմայով քննարկման շրջանակում՝ մայիսի 14-ին Երևանում ասաց Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ հզորացման հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Ադրիեն Կիրալին։

Քննարկումը տեղի է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հանդիպման ժամանակ։

Նրա գնահատմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը հանգեցրեց նախկինում գոյություն ունեցող առևտրային հարաբերությունների կործանմանը, ինչպես նաև համաշխարհային խաղաղության և կայունության խարխլմանը։

Նա կարծում է, որ դա առաջացրել է Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ուղիների արագ զարգացման անհրաժեշտությունը, որոնք կշրջանցեն Ռուսաստանը։

Նրա խոսքով, խոսքն անդրկասպյան ճանապարհով կայունության և մուլտիմոդալ տրանսպորտի ապահովման մասին է։

Ադրիեն Կիրալին մատնանշեց այս նախագծի ինտեգրումը միջազգային տրանսպորտային ցանցին դյուրացնելու կարևորությունը:

Նա հավելեց, որ ծրագրի իրականացման համար կարևոր է տնտեսական ներդրումային ծրագրի մշակումը և ներդրումային աջակցությունը։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է նաև ընթացակարգերի ներդաշնակեցման կարևորությունը՝ առևտրի զարգացման համար պայմաններ ստեղծելու համար։

Նրա կարծիքով, անհրաժեշտ է բացել տարածաշրջանի հսկայական տնտեսական ներուժը և այն միջանցքը, որը Կենտրոնական Ասիան կապելու է ԵՄ երկրների հետ։

Նկատենք, որ թեև ԵՄ ներկայացուցիչն այս «միջանցքը» ոչ մի կերպ չի անվանում, սակայն ակնհայտ է, որ խոսքը «Զանգեզուրի միջանցքի» թուրք-ադրբեջանական նախագծի մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի և Հայաստանի միջև ​​սահմանի սահմանազատումը կարևոր է տարածաշրջանային կայունության համար. Զախարովա
Մենք աջակցում ենք սահմանազատման բոլոր հարցերի կարգավորմանը...
Բայրամով. Սահմանի մի մասի սահմանազատման մասին համաձայնագիրը դրական ներդրում է Բաքվի և Երևանի կարգավորման գործընթացում
Ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և Հայաստանի կողմից երկար ժամանակ...
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պատուհանը չպետք է անտեսվի. Էրդողան
Թուրքիայի նախագահը խոսել է զորավարժության...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նախօրեին Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Թիմն այցելել է նաև Հայաստանի...
Փաշինյանին չեմ լսել. ԱԱԾ տնօրենի տեղակալը` ՀԱՊԿ 2 պետության ՀՀ-ի դեմ պատերազմ նախապատրաստելու մասին
Սահմանապահ զորքերը տեղակայման փուլում են, դուք տեսնում եք...
Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք եւ միասին կգնանք. ԳՇ պետը՝ Ջերմուկից Ադրբեջանի ԶՈՒ հետքաշման մասին
Լսիր՝ քեզ ինչ եմ ասում, ինձ մի պարտադրիր, թե ես ինչ պատասխան պետք է տամ: Ինձ մի հրահրեք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ