News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի հրապարակից անհիմն արգելանքի վերցվելիս, «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ՀՀ քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք։ Այս մասին հայտնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը։

«Ոստիկանության Մաշտոցի բաժնում տուժողին տեսակցել են իրավապաշտպաններ Արսեն Բաբայանը և Կարլոս Ավագյան։ Մեր նախաձեռնության անունից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։

Վստահ ենք, որ այս խայտառակ դեպքը հնարավոր է դարձել, քանի որ նախորդող և ոչ մի դեպքով որևէ «կարմիրբերետավոր» պատասխանատվության չի ենթարկվել, և այդ բացահայտ հովանավորչությունը կատարվել է քաղաքական պատճառներով։

Հետևաբար իրավունք ունենք չվստահել Կարեն Գևորգյանին մարմնական վնասվածք հասցնելու փաստը պատշաճ քննելու՝ իրավապահների ունակությանը։ Այնուհանդերձ, պահանջում ենք պատշաճ քննություն՝ թափանցիկության սկզբունքի լիարժեք ապահովմամբ»,-նշում են նախաձեռնությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում վրաերթի է ենթարկվել է շրջանային դատարանի 80-ամյա դատավորը
Նախագահ Ջորջ Բուշի հրամագրով 2001 թվականին նշանակված Հիքսն ուներ իրավաբանական կարիերայի երկար ու հարուստ պատմություն...
Ակցիայի որոշ մասնակիցներ շարունակում են ոչ իրավաչափ գործողություններ կատարել. ծակում են անվադողերը. ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել օրենքով…
Երևանում՝ Դրոյի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը...
Հնդկաստանում ուխտավորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. առնվազն 21 մարդ է զոհվել
Նա հավելել է, որ 40 տուժածներ բուժման նպատակով ընդունվել են Ջամուի Կառավարական բժշկական քոլեջ...
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնության գործով դիմել է Դատախազություն
««Իրազեկ քաղաքացիների միավորման» կարծիքով՝ իրավապահների տեսագրված…
«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում պաշտոնեական լիազորությունների օգտագործմամբ ավելի քան 18 մլն դրամի հափշտակություն է կատարվել.ՔԿ
Չորս անձի վերաբերյալ մեղադրանքով նախաքննությունն ավարտվել...
Ամենաշատ