News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Երևանի ավագանու այսօրվա նիստի հայտարարություների ժամին «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ ողջ խմբակցությունը ամբիոնին մոտեցավ «Դեմ ենք միակողմանի զիջումներին» գրությամբ պաստառները ձեռքերին։

«Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքների անվան տակ տեղի են ունենում միակողմանի զիջումներ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե չլինեն այդ զիջումները, կլինի պատերազմ։ Սա ուղղակիորեն սեփական ժողովրդի ահաբեկում է»,-ասաց Մանուկ Սուքիասյանը և հավելեց. «Մեզ փորձում են համոզել, որ եթե զիջումների գնանք, միջազգային հանրությունը տեր կկանգնի մեզ։ Դե, երևի այնպես, ինչպես Արցախի հարցում տեր կանգնեց»։

Խմբակցության ղեկավարը հայտարարեց՝ «Մայր Հայաստան» ժողովրդավարական շարժումն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու կիսում վերջինիս առաջ քաշած պահանջները՝ դեմ արտահայտվելով միակողմանի զիջումներին և կողմ լինելով իրական խաղաղություն ապահովող բանակցային գործընթացին։

«Հայաստանի տարածքների վերաբերյալ ցանկացած փոփոխություն կարող է լինել բացառապես հանրաքվեի միջոցով, որևէ այլ տարբերակ կնշանակի Սահմանադրության խախտում՝ դրանից բխող հետևանքներով։ Օրվա իշխանությունների վարքագծի մեջ կարելի է տեսնել Սահմանադրության կոպիտ խախտման դրսևորումներ՝ ուղղված ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությանը, այլև քաղաքացիների շահերի դեմ»,- Սուքիասյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը միակողմանի զիջումների դեպքում որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի հարձակվի կամ միակողմանի նոր զիջումներ չի պարտադրի։

«Ըստ Փաշինյանի՝ եթե մենք զիջենք, ապա ընդամենը կապահովագրվենք այնքանով, որ Ադրբեջանի հարձակումը լեգիտիմ չի լինի, և միջազգային հարթակներում հնարավորություն կունենանք լեգիտիմ ձևով բողոքել։ Մեզ փորձում են համոզել, որ եթե զիջումների գնանք, ապա միջազգային հանրությունը տեր կկանգնի մեզ, դե, երևի այնպես, ինչպես Արցախի հարցում տեր կանգնեց։

Փաշինյանը հայտարարում էր, որ եթե Արցախի կարգավիճակի հարցում իջեցնենք մեր պահանջների նշաձողը, ապա մեզ խոստանում են արցախահայության անվտանգության ապահովում, իրավունքների պաշտպանություն։ Նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ այդպիսով դրժելով իր իսկ նախընտրական խոստումը և իջեցնելով կարգավիճակի նշաձողը մինչև զրոյական կետ։ Դրան հաջորդող Արցախի կորուստն ու արցախահայության էթնիկ զտումն իր դարավոր բնակավայրերից»,-ասաց ավագանու անդամը։

Նրա կարծիքով՝  ներկայում  Փաշինյանը գրեթե նույն բանն է անում Տավուշի հարցում, ինչ արեց Արցախի դեպքում։

«Ակնհայտ է, որ Տավուշում արվող զիջումներից հետո հարվածի տակ են հայտնվելու մեր մյուս մարզերն ու ի վերջո Երևանը։ Կիրանցեցիները, ոսկեպարցիները, բաղանիսցիները պայքարում են ոչ միայն իրենց սեփական անվտանգության, ոչ միայն իրենց սեփականության վկայականով պաշտպանված հողակտորի համար, այլև ամբողջ Հայաստանի համար»,-հայտարարեց Մանուկ Սուքիասյանը։

«Մայր Հայաստան» խմբակցությունը կոչ արեց Երևանի, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքների ու գյուղերի ավագանու իշխանական, ընդդիմադիր անդամներին հստակ դիրքորոշում արտահայտել Տավուշում և ընդհանրապես Հայաստանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ՝ հայտարարելով. «Դեմ ենք սահմանազատման ու սահմանագծման անվան տակ  և ուժի կիրառման սպառնալիքի ներքո տեղի ունեցող միակողմանի զիջումներին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի և Հայաստանի միջև ​​սահմանի սահմանազատումը կարևոր է տարածաշրջանային կայունության համար. Զախարովա
Մենք աջակցում ենք սահմանազատման բոլոր հարցերի կարգավորմանը...
Բայրամով. Սահմանի մի մասի սահմանազատման մասին համաձայնագիրը դրական ներդրում է Բաքվի և Երևանի կարգավորման գործընթացում
Ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և Հայաստանի կողմից երկար ժամանակ...
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պատուհանը չպետք է անտեսվի. Էրդողան
Թուրքիայի նախագահը խոսել է զորավարժության...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նախօրեին Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Թիմն այցելել է նաև Հայաստանի...
Փաշինյանին չեմ լսել. ԱԱԾ տնօրենի տեղակալը` ՀԱՊԿ 2 պետության ՀՀ-ի դեմ պատերազմ նախապատրաստելու մասին
Սահմանապահ զորքերը տեղակայման փուլում են, դուք տեսնում եք...
Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք եւ միասին կգնանք. ԳՇ պետը՝ Ջերմուկից Ադրբեջանի ԶՈՒ հետքաշման մասին
Լսիր՝ քեզ ինչ եմ ասում, ինձ մի պարտադրիր, թե ես ինչ պատասխան պետք է տամ: Ինձ մի հրահրեք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ