News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Փակել ճանապարհ, որից քո բանակը մատակարարվում է, և դրա մասին հպարտորեն հայտարարել, հաստատ հայրենասիրություն չէ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարդկանց տանջում են ոչ թե հենց իրերը, այլ այն պատկերացումները, որ նրանք ստեղծել են իրերի մասին»... Հիմա էսպիսին է մեր իրականությունը: «Բոլորս» խոսում ենք հայրենիքից, պետությունից, արժեհամակարգից, հավատքից ու բանակից, դրանց պահպանումից: Իսկ մենք ունե՞նք բավական վերլուծական միտք, որպեսզի հասկանանք, թե ինչպես է դա արվում կամ ում կողմից:

Քաղտեխնոլոգիաներ, ագիտացիաներ, ոմանց մոտ՝ նաև մանիպուլյացիաներ... բոլորս էլ գիտենք՝ ինչպես է կիրառվում, բայց իրական արժեքների տակ կեղծ բարեպաշտությամբ քողարկվելը հաստատ արժեքները փրկելու լավագույն մեթոդը չէ:

Ցավոք, շատերը դրա մասին տեղյակ չեն ու գլխի չեն էլ ընկնում: Օրինակները շատ են, բայց որպես ամենաակնառու օրինակ՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհները փակելու ու դրա մասին հպարտորեն հայտարարելու մասին կարող եմ խոսել: Իսկ դուք գոնե գիտե՞ք, թե որ ճանապարհներով է մեր բանակին անհրաժեշտ իրեր տրամադրվում /ու էստեղ իրերի տակ կարելի է հասկանալ հնարավոր ամեն բան/:

Առանց այդ էլ ներքին ու արտաքին ճանապարհատրանսպորտային կաթվածահար իրավիճակում փակել ճանապարհներ, որտեղից քո բանակը մատակարարվում է ու դրա մասին հպարտորեն հայտարարելը հաստատ հայրենասիրության դրսևորում չէ, համենայն դեպս՝ իմ պատկերացմամբ: Ինչպես հայրենասիրության դրսևորում չէ թալանելը, սպանելը, գողանալը, օտարերկրյա քարոզչամեքենաների կիրառումը, սեփական շահի համար ժողովրդի հուզական վիճակի շահարկումը, ու էսպես կարող եմ անվերջ թվել...

Պետությունը, հայրենիքը, բանակը պահում են ամենօրյա քրտնաջան աշխատանքով, պետության հանդեպ հավատարմությամբ, միասնականությամբ ու ամենքն իր գործի տերը լինելով: Իսկ մենք կարծես թե շատ ենք խառնել տեղերն ու դերերը ...

Իսկ հոգևորն ու աստվածայինը պետք է լինեն ամենից վեր, աշխարհիկից վեր՝ համերաշխության ու սիրո քարոզիչներ, այլ ոչ հակառակը... եթե իրապես հոգևոր են ու եթե իրապես մոտ են աստվածայինին...

«Երբ կանգնում եք աղոթելու, եթե ինչ-որ մեկի դեմ բան ունեք, ներե՛ք նրան, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեզ ների ձեր հանցանքները » /Մարկոս 11:25»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սա այդ երկրի ներքին խնդիրն է. Զախարովան՝ Հայաստանում բողոքի շարժման մասին
Ինչ վերաբերում է Երևանի և մարզերի ցուցարարներին...
Գագիկ Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, մնացածը հորինվածք է. Իվետա Տոնոյան
Գագիկ  Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, ընտանեկան միջավայրում՝ ընթրիքի...
«Փաստ». Երերացող իշխանության էժան ու ճղճիմ պահվածքը
Հիմնական պահանջը պարզ է ու կենսական. եթե խիստ հակիրճ ձևակերպելու լինենք, ապա կարելի է գործածել...
«Ժողովուրդ». Դիանա Գասպարյանի սկեսուրի ապօրինի գույքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ԿԿՀ-ն դիմել է դատախազություն
Հրապարակման մեջ առկա շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
«Հրապարակ». Ոչ միայն կոչում, այլեւ պաշտոն. Հայկ Բաբայանին խոստացել են Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը
Նա նոր որակի վայրագություններ է պլանավորում...
«Ժողովուրդ». ԱԺ-ում կշարունակեն քննարկել 2023-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը. ովքե՞ր կմասնակցեն նիստին
Խորհրդարան են գնալու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարար Անահիտ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ