News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

«Հին Երեւան» կառուցապատման ծրագիրն իրականացնելու համար տարածքի մի մասում ներկայումս իրականացվում է օտարման գործընթաց, իսկ մի հատվածում՝ արդեն իսկ իրականացվել են քաղաքաշինական ծրագրից բխող կառուցապատումներ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:

Խոսքը Երևան քաղաքի 14ա թաղամասում իրականացվող «Հին Երևան» կառուցապատման ծրագրի մասին է, որի նախագծային և շինարարական աշխատանքների համակարգման նպատակով դեռևս 2020թ. սեպտեմբերի 9-ին փոխվարչապետի որոշմամբ ստեղծել էր աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել էին շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահը:

«Տարածքը զբաղեցնում է 19900 քմ մակերես, որից դեռեւս օտարման ենթակա է մոտ 5200 քմ մակերեսը, որոնց հարկադիր օտարման գծով դատական վարույթում գտնվում են թվով 37 հայց: Ընդհանուր առմամբ տարածքում առկա մոտ 151 միավոր գույքերից ներկայումս դեռեւս օտարված չեն մոտ 40-ը»,-ասված է կայքին ուղարկված պատասխանում:

Նշենք, որ աշխատանքների ձգձգման հիմնական պատճառը հողերի օտարումների հետ կապված դատական վեճերն են, մասնավորապես բնակիչներից կողմից պահանջվող փոխհատուցումների շուրջ անհամաձայնությունը:

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝  օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում:

Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը: Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Այսինքն յուրաքաչյուր դեպքում փոխհատուցման չափը որոշվում է՝ հիմք ընդունելով լիզենզավորված գնահատողի կողմից տրված գնահատման հաշվետվությունը եւ կողմերի փոխադարձ համաձայնությունը /կամ փոխադարձ համաձայնությամբ որոշված գումարը/:

Երևանի կենտրոնում «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայր ստեղծելու մասին առաջին անգամ սկսեցին բարձրաձայնել  2005թ–ին։ Հենց այդ տարիներին էլ Երևանի կենտրոնական թաղամասերը` Փավստոս Բյուզանդի, Եզնիկ Կողբացու, Արամի փողոցների շենքերն ու տները հանրային գերակա շահ ճանաչվեցին։ Իսկ արդեն 2014 դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունը համաձայնագիր ստորագրեց շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսին պատկանող «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ—ի հետ «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: Ծրագրի շինարարական աշխատանքները պետք է սկսվեին 2015 թվականին և ավարտվեին 2020-ին: Սակայն մինչ օրս այս նախագիծը կյանքի կոչված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանքարդյունաբերության բնապահպանական վնասների մասին հայտարարությունները միֆ են․ ԶՊՄԿ-ում երկօրյա աշխատաժողով էր
Երկրի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող կոմբինատի մասին ոչ մասնագիտական հայտարարություններն ամենաշատն են վնասում Հայաստանին ․․․
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 3-ին, կազմել է...
2023թ.-ին ՀՀ վարչապետի աշխատակազմին պետբյուջեից հատկացվել է ավելի քան 21 մլրդ դրամ. Ֆինանսների նախարարություն
2022 թվականի համեմատ աճը կազմել է 9,7 տոկոս...
Հայաստանում քեշբեքից օգտվում է արդեն շուրջ 240 հազար թոշակառու
Պարզվել է, որ կենսաթոշակային քարտերից ամենաշատ գնումները կատարվում են ծխախոտի և բենզինի համար...
Մեկ տարուց քիչ ժամանակում 1100 բնակարան է կառուցվում սահմանամերձ համայնքներում. Նարեկ Մկրտչյան
Երբ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագիրը…
55-ից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց սկսելու լուրը կեղծ է. նախարարություն
Շրջանառվող տեղեկատվության առիթով առ այն, որ ՀՀ ֆինանսների...
Ամենաշատ