News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Բրազիլիա  մասնակցելու Կոստա դու Սաուիպե քաղաքում կայանալիք «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության (ICN) տարեկան համաժողովին։

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի շրջանակներում ՄՊՀ նախագահը հանդես կգա ելույթով, որում կներկայացնի հանձնաժողովի կողմից Մրցակցության միջազգային ցանցի լավագույն փորձի կիրարկման արդյունքները։

Համաժողովի ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ նախորդ տարիների գործունեության արդյունքների, մրցակցային քաղաքականության և կիրարկման, հակամրցակցային համաձայնությունների, շահերի պաշտպանության,  համակենտրոնացումների վերահսկման ու միակողմանի վարքագծին առնչվող հարցերի շուրջ։

Նախատեսվում է նաև հանդիպում Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հետ:

ՄՊՀ-ն Մրցակցության միջազգային ցանցին անդամակցում է 2001 թվականից: Կազմակերպությունը կոչված է խթանելու մրցակցային մարմինների համագործակցությունն ամբողջ աշխարհում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում 2023 թվականին իրականացվել է 12,2 տրլն դրամի ավելի քան 648 մլն գործարք. ՊԵԿ
Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ ընդհանուր ֆոնդից եկամուտները 2022 թվականի համեմատ աճել են 32 տոկոսով...
Էկոնոմիկայի նախարարը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը ԱՀԿ-ում ներկայացուցիչներ չի նշանակել
Նա նշեց, որ նախարարությունը, փաստորեն, ի վիճակի չէ վճարել այն մասնագետների համար, որոնք պետությունը կցանկանար ունենալ...
Հայաստանում նախատեսվում է փոխել ներմուծողների և արտահանողների մաքսային մարմին այցելելու կարգը. ՊԵԿ
Նրա խոսքով, ներկրողներն ու արտահանողները սկզբունքորեն կարիք չեն ունենա ֆիզիկապես այցելել մաքսատուն...
Եթե ինչ-որ մի պարագա վաճառվում է շահույթ ստանալու նպատակով, պետք է հարկվի. Բադասյանը՝ Եկեղեցու հարկման մասին
Կարծում եմ՝ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի, այն, ինչ…
2023 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 64,7 մլրդ դրամ.
Աճը 2022 թվականի համեմատ կազմել է 15 տոկոս...
Նախնական մաքսային հայտարարագիրը նվազեցրել է մաքսազերծման ժամկետը 2-3 օրից մինչև 2-3 ժամ. ՊԵԿ
ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ արդիականացվել են սահմանին տեղակայված մաքսակետերը։ Նոր անցակետ է կառուցվել նաև Մարագայում...
Ամենաշատ