ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է։ Դրա մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը։ Նա նշել է որ ԱՄՆ պետքարտուղարը շարունակում է ակտիվորեն ներգրավվել դրանում։
Պատելը պարզաբանել է, որ որևէ տեղեկություն չունի Երևանի և Բաքվի միջև բանակցությունների մասին։
Միաժամանակ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել այս գործընթացին, ընդգծել է Պատելը։