Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 13-ին, Երեւանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Նախագիծը դեռևս քննարկման փուլում է: Գեղարվեստական լուսավորությամբ կապահովվի նաև «Մայր Հայաստան» հուշարձանը:
Բացի այդ, նշվել է, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք, կանցկացվի ոռոգման նոր համակարգ: