News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Կռահումներ չեմ կարող անել, թե ինչ կլինի, բայց բոլորիս նպատակը պետականության ամրացումն է: Այդ առումով մտահոգիչ է, որ բոլորիս Ալիևն է հուշում, թե ինչ անենք: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը` պատասխանելով հարցին, թե ինչ արդյունք կունենա Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժումը: Գրողների միությունում Բագրատ սրբազանին սպասում էին:

Սատարո՞ւմ եք արդյոք շարժմանը հարցին` Էդվարդ Միլիտոնյանը պատասխանեց, որ ցանկանում են, որպեսզի շարժումը հստակ ներկայացնի օրակարգը մշակույթի վերաբերյալ: Այդ առումով հարցեր ունեն: Սակայն ոգևորիչ է սրբազանի հաշտության ոգին, դրական է համարում, որ սրբազանն օրակարգային հարց է համարում համերաշխությունը, միասնականությունն ու ոգու ամրություն:

Մինչև Գրողների միություն հասնելը` Բագրատ Սրբազանն ասաց, որ հայ գրողներից երեխա ժամանակ Տերյանի ստեղծագործություններն էր սիրում: Ճեմարանական տարիներին հրապուրվել է Իսահակյանով: «Չարենցը բոլոր ժամանակներում առաձգական կերպով ներկա է եղել, բայց բոլորին խտացնողն ու ամբողջացնողը Հովհաննես Թումանյանն է: Իսկ ժամանակակից գրողներից Խաչիկ Մանուկյանին եմ առանձնացնում»,- նշեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ