News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, համատեղ իրացնելով մայիսի 9-ին ստացված օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ մայիսի 9-ի ժամը 20.30-ին Աշտարակ քաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդը Գետափնյա փողոցի տներից մեկի մոտ հրազենով կրակոց է արձակել համաքաղաքացի 24 և 57 տարեկան երկու համաքաղաքացիների կայանված «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի մեքենաների ապակիներին և դիմել փախուստի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հետագա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 10-ի ժամը 21-ին 50-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և հայտնել, որ գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ որսորդական հրացանից կրակել է համաքաղաքացիների մեքենաների ուղղությամբ։ Հայտնել է նաև, որ հրացանը գտել է Աշտարակ քաղաքի վարչական տարաձքի ձորից։

50-ամյա աշտարակցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ նա մայիսի 11-ին ներկայացրել է հանցագործության գործիք որսորդական երկփողանի հրացանը:

Կատարվում է քննություն: Հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավելի քան 110 մլն ամերիկացիներ վտանգի գոտում են խիստ եղանակային պայմանների պատճառով. CNN
Եղանակային պայմանները կտրուկ վատացել են...
Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած...
Մեղրի-Ծավ հատվածից քարերը հեռացվել են, երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ...
Ոստիկանները հայտնաբերել են Օձունում 64-ամյա տղամարդուն հող փխրեցնելու բրիչով սպանած 27-ամյա կնոջը
Երեկ՝ մայիսի 27-ին, իրավապահները ժամերի ընթացքում բացահայտել են Օձուն...
Ֆրանսիայի ՌԾՈւ-ն Մարտինիկայի մոտ բռնագանձել է 2,4 տոննա կոկաին. AFP
Մարտինիկա կղզու մոտ 2,4 տոննա կոկաին է բռնագանձվել...
Արմավիրի մարզում բախվել են 3 ավտոմեքենաներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ և զրկված է եղել վարելու իրավունքից
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը…
Ամենաշատ