News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Երեկ Վրաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին և մեզ բոլորիս, վճռականորեն, խաղաղ, համոզիչ, որ թույլ չի տա կասկածի տակ դնել եվրոպական ապագան և չի համաձայնվի ռուսաստանյան օրենքին, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հաղորդում է վրացական Առաջին ալիքը։

Ինչպես հիշեցրել է Զուրաբիշվիլին, կառավարությունը նախկինում խոստացել էր հասարակությանը և արևմտյան գործընկերներին, որ երբեք չի վերադառնա «ռուսաստանյան օրենքին», ինչը, պարզվեց, մանիպուլյացիա էր։

Այսօր, ըստ երկրի նախագահի, իշխանությունը փորձում է կիրառել այս օրենքը բռնության, ահաբեկման և անմեղ մարդկանց ձերբակալության միջոցով։

«Այս օրենքը ռուսաստանյան է, բայց առավել տագնապալի է այն, որ այս օրենքը դարձել է խորհրդանիշ։ Իրականում ձեր գործողությունները, խոսքերը, հասարակության նկատմամբ բռնությունը ռուսական են։ Սրանք մեթոդներ են, որոնք մենք կարծում էինք, որ անցյալում են մնացել, բայց դուք դրանք կյանքի եք կոչում»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ըստ նախագահի, ինքն անպայման կօգտվի վետոյի իր իրավունքից։

«Ես վետո կդնեմ, բայց մանիպուլյացիաներով չեմ զբաղվի։ Ցանկանու՞մ եք ինչ-որ բան փոխել այս օրենքում։ Ձեր որոշելիքն է. կա՛մ հանեք, կա՛մ վերադարձրեք այն երկրորդ ընթերցման և լսեք խորհրդարանում ընդդիմությանը, որը, վստահ եմ, իր մեկնաբանությունները կտա: Կամ, ավելի պարզ, դուք ինքներդ կհետաձգեք այս օրենքի կիրարկումը մինչև նոյեմբերի 1-ը՝ ընտրություններից հետո, այն ժամանակ․ ով իշխանության գա, կորոշի՝ այս օրենքը ռուսաստանյա՞ն է, այլ օրենքների պատճե՞նը, թե՞ ուրիշ մի բան։ Հույս չունենաք, որ ես կմտնեմ այս խաղի մեջ՝ այս օրենքը «սպիտակեցնելու» համար։ Ոչ։ Ռուսաստանյան է եղել, ռուսական էլ կմնա, դուք էլ այս օրենքի հետ միասին»,- ասել է Զուրաբիշվիլին։

Բացի այդ, Վրաստանի նախագահը դիմել է իրավապահներին.

«Ուզում եմ դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի ոչ ոք չհամարձակվի անել այն, ինչ հասկացվում է վարչապետի խոսքերից. չհամարձակվեք դիմել ռեպրեսիաների, բռնությունների, մի հորինեք դավադրություններ՝ վախեցնելու հասարակությանը, որը ցույց է տվել, որ ներկայացված է խաղաղ, գիտակից, կիրթ ու սադրանքների չհակված  քաղաքացիներով։ Դուք ոչ մեկին չեք կարողանա համոզել, դուք միայն ցույց կտաք աշխարհին, որ ձեզ ոչ ժողովրդավար եք պահում և չեք ենթարկվում օրենքին։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ձեռնպահ մնալ դա անելուց, ինչ էլ որ պատահի, դա ձեր պատասխանատվությունն է: Ուզում եմ դիմել ցուցարարներին, որպեսզի տեղեկացնեմ, որ այսօր երեկոյան, վաղը, երբ խորհրդարանում երրորդ ընթերցումն է լինելու, սադրանքներ են ծրագրվում ձեզ ներքաշելու համար։ Ուստի, ես ուզում եմ ձեզ կոչ անել շատ զգույշ լինել՝ սա վախ չէ, այլ նախազգուշացում, որպեսզի ոչ ոք ձեզ չներքաշի այդ սադրանքների մեջ։ Սա տեսանելի է, և մենք արդեն տեսել ենք, թե որքան գիտակցված և խաղաղ էին այս բողոքի ակցիաները, սա Վրաստանի հասարակությունն է, սա այն հասարակությունն է, որը ցույց է տալիս, որ մենք արժանի ենք ազատ, ժողովրդավարական և եվրոպական ապագայի»,- ասել է Զուրաբիշվիլին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ