News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը


Դժվար է չհասկանալ, թե ինչ է կատարվում: Դժվար է չհասկանալ, թե ուր է գնում այս ամենը և ինչ ողբերգական ավարտ կունենա, եթե ինչ-որ բան չփոխվի։ Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։

Ըստ նրա, այս շարժումը հաջողությամբ կպսակվի, թե ոչ, ցույց կտա ժամանակը։

«Նույնիսկ բազմաթիվ հիասթափություններից հետո այս էներգետիկան չի վերանում։ Դա մարդկանց մեջ է։ Մի մոռացեք, որ ամսի 9-ին այստեղ մոտ 100000 մարդ կար։ Դա ինչ-որ բան նշանակում է: Ամբողջ հարցն այն է, թե կկարողանա՞ն այս 100 հազար մարդու էներգետիկան ինչ-որ բանի վերածել»,- պարզաբանել է ռեժիսորը։

Մհեր Մկրտչյանի կարծիքով, անիմաստ է որևէ կոչ անել մտավորականության ներկայացուցիչներին, քանի որ դժվար է չհասկանալ, թե ինչ իրավիճակ է ստեղծվել երկրում։

«Չի կարող լինել դպրոց ավարտած կամ բարձրագույն կրթություն ստացած մարդ, որ չհասկանա, թե ինչ է կատարվում երկրում։ Պետք չէ կոչեր անել, որ այստեղ կանգնեն։ Դա նրանցից յուրաքանչյուրի որոշումն է»,- ասել է նա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ