News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Շաբաթ երեկոյան Վարշավայի առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է առևտրի կենտրոնի տարածքը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Հրդեհի ժամանակ ոչ ոք չի տուժել։

Մոտ 1400 առևտրային օբյեկտներ և բազմաթիվ , կրպակներ ունեցող Marywilska 44 առևտրի կենտրոնը Վարշավայի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկն էր: Այն պատկանում և շահագործվում էր «Mirbud» ընկերության կողմից:

«Այրվել է տարածքի գրեթե 100 տոկոսը։ Հրդեհը մարվում է, և դա երկար ժամանակ կպահանջի, միգուցե մի քանի ժամ»,- կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Պետական ​​հրշեջ ծառայության գլխավոր հրամանատար Մարիուշ Ֆելտինովսկին։

Նա հավելել է, որ հրդեհի մարմանը մասնակցում է գրեթե 200 հրշեջ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ