News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 12-ին, ժամը 03:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի հատվածը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասամբ մասնատել են կոտրված ծառի ճյուղերը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ